Հույսներս դրել ենք Աստծո վրա. «Ժողովրդական երգիչ» նախագծից հայտնի Վարդուհի Գրիգորյանը հիվանդանոցում է
ОБЩЕСТВОAsekose.am-ը գրում է.
Ըստ Asekose.am-ի ունեցած տեղեկությունների` «Ժողովրդական երգիչ» նախագծից հայտնի Վարդուհի Գրիգորյանը հիվանդանոցում է , և նրա վիճակը ծանր է: Տեղեկությունը ճշտելու նպատակով Asekose.am-ը կապ հաստատեց երգչուհու ամուսնու` Գագիկ Հարությունյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց լուրը.
«Այո, լուրը ճիշտ է: Վարդուհին տանն իրեն վատ է զգացել, մինչև այսօր էլ դեռ պարզ չէ, թե ինչից: Նրան բերել ենք հիվանդանոց, որտեղ կնոջս զննելուց հետո բժիշկները հայտնեցին, որ Վարդուհին ինսուլտ է տարել: Սկզբում վիճակը շատ լուրջ էր: Մի քանի օր վերակենդանացման բաժանմունքում էր, սակայն այսօր արդեն հիվանդասենյակ են տեղափոխել: Վարդուհին արդեն թեթև խոսում է, նրա ոտքը շարժվում է, ճանաչում է իր հարազատներին, գիտակցությունն արդեն վերականգնվել է»,-մեզ հետ զրույցի ընթացքում ասաց երգչուհու ամուսինը:
Վերջինիս խոսքով` Վարդուհին այս պահին առողջացման փուլում է գտնվում:
«Այս պահին Վարդուհու վիճակը կայուն է, նա լավանում է, մի քանի ամսից արդեն ոտքի կկանգնի ու կշարունակի իր բնականոն կյանքն ու գործունեությունը: Բժիշկները դեռ չեն խոսում Վարդուհուն դուրս գրելու մասին, նրանք ամեն օր ասում են, որ պարզապես համբերություն է պետք: Այսօր, երբ բաժնի վարիչը մտավ հիվանդասենյակ և բարևեց բոլորին, Վարդուհին էլ պատասխանեց: Բժիշկը մնաց բերանը բաց և ասաց` «Հրաշք է»:

Մեր այն դիտարկամանը` արդյո՞ք երգչուհին մինչ այս ունեցել է որևէ առողջական խնդիր, Գագիկն ասաց. «Մինչ այս նա առողջական որևէ խնդիր չի ունեցել, սա փորձության նման մի բան էր մեզ համար: Հույսներս դրել ենք Աստծո վրա, հույս ունենք, որ հրաշք տեղի կունենա և կինս առանց հետևանքների ոտքի կկանգնի»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց երգչուհի Վարդուհի Գրիգորյանի ամուսնինը:



