Ереван, 19.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Պարտադրված պատերազմը ողջ հայ ժողովրդին բանակ դարձրեց. ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձը բանակի օրվա կապակցությամբ

ОБЩЕСТВО

Հայկական բանակի կազմավորման 25-ամյակին հայ ժողովուրդն առաջին հերթին պետք է ոգեկոչի այն անմահներին, ովքեր կյանքը տվել են հանուն հայրենիքի սահմանների անխախտության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունվարի 28-ին հայկական բանակի 25-ամյակի կապակցությամբ նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողությունից հետո իր ելույթում այս մասին ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք մեր ողջ ժողովրդով կանգնում ենք հերոսներ դաստիարակած ծնողների կողքին, այս ընտանիքներին ենք ուղղում սփոփանքի և գոտեպնդման խոսքեր: Տղաներն ընկան` պաշտպանելով իրենց ընտանիքները, իրենց հարազատներին և մեզ բոլորիս: Նրանք նահատակվեցին, որ ապրի Հայաստանը, որ իրականություն դառնան մեր ժողովրդի երազանքները: Նրանք անմահացան, որ բոլորիս հետ միասին շարունակեն հայության դարավոր և հավերժական երթը»,- ասաց ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը շնորհավորեց դահլիճում ներկա զինծառայողներին, ովքեր հայկական զինված ուժերում շարունակում են իրենց զոհված մարտական ընկերների նվիրական գործը: «Իմացեք, որ հայրենիքը վստահում և հավատում է ձեզ: Մենք հպարտանում ենք ձեզանով, դուք մեր ժողովրդի արժանավոր զավակներն եք, մեր ժողովրդի ուժն ու ապավենը: Այժմ ձեր ներկայությամբ ես դիմում եմ Հայաստանի ժողովրդին շնորհավորական ուղերձով` հայկական բանակի օրվա կապակցությամբ»,- ընդգծեց ՀՀ նախագահը:

Շնորհավորելով հայ ժողովրդին հայկական բանակի օրվա կապակցությամբ ՀՀ նախագահն ընդգծեց, որ հայկական բանակը ստեղծվել է պետականության վերականգմանը զուգընթաց: «Սակայն բանակի կազմավորումը սկսվել է ավելի վաղ: Այն սկսվել է ոչ թե վերևից, այլ ներքևից` ինքնաբուխ ձևով և ժողովրդի ինքնապաշտպանական բնազդով: Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ բնակավայրերում ծավալված դաժան իրադարձությունները վերադարձրեցին մեր պատմական հիշողությունը` կոտորածների և գաղթի ճանապարհների սահմռկեցուցիչ տեսարաններով: Տարերայնորեն ձևավորվող, բայց խորապես գիտակցվա ծ կամավորական շարժումը և կամավորների առաջին ջոկատները դարձան այն պարիսպը, որի վրա պիտի բարձրանար հայկական մի բռունցք` հայկական բանակը: Մենք` որպես ազգ համախմբվեցինք: Այդպես վերջին անգամ համախմբվել էինք Սարդարապատում: Մեզ չվախեցրին հակառակորդի գերազանցող ռեսուրսները, ավելին` այդ հանգամանքը մեզ ստիպեց լրջանալ, հավաքվել և կենտրոնանալ: Մեր բանակը ձևավորվեց կռվի դաշտում, իսկ թշնամու դեմ պատերազմը վարում էինք բառիս բունս իմաստով մեր տան մեջ: Հիշեմ մի եղելություն: Մարդը կռվում է զենքը ձեռքին իր տան պատերից ներս: Պատշգամբից նահանջում է խոհան ոց, ապա կռվելով, նահանջում է հյուրասենյակ, հետո նորից հետ է գրավում ազատագրում է իր խոհանոցն ու պատշգամբը: Սա փոխաբերություն չէ, սա կոնկրետ օրինակ է Քարինտակի հերոսամարտից»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Նա հավելեց, որ պարտադրված պատերազմը ողջ հայ ժողովրդին դարձրեց բանակ: Նրա խոսքով` այդ տարիներին կարիք կար արհեստավարժ, փորձառու և ռազմարվեստին տիրապետող կադրային սպաների: «Մեզ հաջողվեց անցնում կերպով ներդաշնակորեն միավորել զինվորականների մասնագիտական հմտություններն ու աշխարհազորի բարձր մարտական ոգին: Մենք գիտակցում էինք, որ ֆիդայությունը իր ողջ հերոսականությամբ հանդերձ այլևս հեռանկարային չէ, եկել է կանոնավոր բանակ ձևավորելու ժամանակը: Խորհրդային Միության ողջ տարածքից հայրենիքի կանչով վերադարձած զինվորականները իրականացրեցին այդ բարդ աշխատանքը»,- ասաց նախագահ Սարգսյանը:

Նախագահը շեշտեց, որ քառորդ դար առաջ Վազգեն Սարգսյանի հրամանով հայկական բանակը դարձավ պետական հաստատություն: «Այդ օրերից սկսած գրվում էր հայկական զինված ուժերի նոր և փառավոր  տարեգրությունը: Այդ տարեգրության բազմաթիվ դեպքեր և հերոսներ արդեն իսկ դասագրքերում են: Ավելին` այդ տարեգրությունը դարձել է մեր ազգային ինքնագիտակցության անքակտելի մասը: Այն մեր արժանապատվությունն է, մարդկային ու ազգային ինքնասիրությունը, մեր ազատության վավերագիրը»,- նշեց ՀՀ Նախագահը:

Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронт