Յուրաքանչյուր տղա պետք է իր պարտքը կատարի. Եվա Բաղդասարյանի մաղթանքը` հայ զինվորներին
ЛАЙФStyle.news.am-ը գրում է.
NEWS.am STYLE-ը շարունակում է ձեր ուշադրությանը ներկայացնել հայկական հեռուստաեթերի գեղեցկուհիների մաղթանքները` Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ:
Հայոց բանակի, տղաների ծառայության եւ մեր զինվորիների մասին զրուցել ենք նաեւ «Փոխնակ մայրը» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Եվա Բաղդասարյանի հետ:
Եվան կարծում է, որ տղաները պետք է ծառայեն, միեւնույն ժամանակ հավելում է.

«Կցանկանայի այնպիսի խաղաղություն տիրեր աշխարհում, որ անգամ բանակ գնալու կարիք չլիներ: 2 տարի ընտանիքից հեռու գտնվելն ահավոր բան է թե տղայի, թե նրա ծնողների համար, բայց բանակ գնալով եւ ծառայելով յուրաքանչյուր տղա վերադառնում է` որպես իր պարտքը կատարած տղամարդ: Այնպես որ` յուրաքանչյուր տղա պետք է իր պարտքը կատարի: Իհարկե, կան տղաներ, որոնք չեն ծառայել առողջական խնդիրների պատճառով, ինչը հասկանալի է, բայց եթե առողջ ես ու չես ուզում ծառայել, դա արդեն վախկոտություն է»:
Մեր բանակին եւ հայ զինվորներին դերասանուհին առաջին հերթին մաղթեց ուժ, կայունություն եւ խաղաղություն:
«Թող յուրաքանչյուր զինվոր առողջ վերադառնա տուն: Աստված նրանց պահապան թող լինի»,-նշեց նա:
Շարունակեք հետեւել NEWS.am STYLE-ին եւ կտեսնեք, թե ով է հաջորդիվ իր մաղթանքը հղելու հայ զինվորին:)
Սյունե Առաքելյան



