Անդրեն, Սոֆին, Նազենին, Քրիստինեն՝ Սիրուշոյի ծննդյան 30-ամյակի խնջույքին
ЛАЙФՏաղանդավոր երգչուհի Սիրուշոն այս տարվա հունվարի 7-ին նշում էր ծննդյան 30-ամյակը։ Այդ օրը Սիրուշոն բազմաթիվ շնորհավորանքներ, նվերներ ու անակնկալներ ստանալուց բացի, ընտանիքի անդամների հետ գնացել էր Ծաղկաձոր՝ մտերիմների հետ օրը տոն դարձնելու։
Սակայն երիտասարդ արտիստը որոշել է մի քանի օր անց կրկին ուրախանալ իր հոբելյանի առիթով ու խնջույք է կազմակերպել երեւանյան ակումբներից մեկում։ Այս անգամ Սիրուշոյին բացի հարազատներից, շնորհավորելու էին եկել նաեւ ընկերները՝ Անդրեն, Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհաննիսյանը, Քրիստինե Պեպելյանը եւ ուրիշներ։
Սոֆին կարճ հոլովակներ է հրապարակել սոցցանցերի իր էջերում՝ ցուցադրելով, թե որքան բարձր տրամադրություն է տիրել դահլիճում եւ որքան ուրախ են եղել հյուրերն ու հոբելյարը։
Երեկոյին Սիրուշոն ներկայացել է կարմիր, մինչեւ հատակը ձգվող զգեստով։



