Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի գրեթե բոլոր գյուղական ավտոճանապարհները, Մ-2 ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածի 166-րդ կմ-ը, Ջերմուկ-Վայք 3-6-րդ կմ-երի, Սևան-Դդմաշեն, Ջրաբեր-Ֆանտան, Նոր Գեղի-Լուսակերտ, Հրազդան-Ջրառատ, Հատիս-Զովաշեն, Բերդ-Ճամբարակ, Նուռնուս գյուղի ավտոճանապարհները և Ամասիա, Աշոցք ավտոճանապարհների բոլոր միջհամայնքային ճանապարհները:
Արմավիրի մարզում, Տիգրանաշենի ոլորաններում, Կոտայքի և Սյունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի մարզերում, Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան, Դիլիջան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում առկա է բուք, իսկ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի-
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:



