Ստեփան Սաֆարյանը՝ երկընտրանքի առաջ
ОБЩЕСТВОՄԱՀՀԻ հետազոտական ծրագրերի ղեկավար, քաղաքական գործիչ Ստեփան Սաֆարյանը թեև շատ շատերից է համագործակցության հրավեր ստացել, սակայն դրանցից միայն երկուսն է նրան հոգեհարազատ: Քաղաքական գործչի համար ամենակարևորն այն է, որ առաջարկ ներկայացնող ուժերի քաղաքական պլատֆորմները լինեն իրեն հոգեհարազատ քաղաքական գծի շարունակությունը:
«Ինձ համար կարևոր է, որ քաղաքական ուժերի ներկայացուցիչները դեմ լինեն Հայաստանի ինքնիշխանության կրճատման ցանկացած փորձին, քվեարկած չլինեն Հայաստանի՝ ԵԱՏՄ–ին անդամակցության օգտին, կողմ լինեն Հայաստանը՝ որպես եվրոպական տեսակի պետություն ունենալուն»,– ասաց Ս. Սաֆարյանը:
Շատերի առաջարկից դեռևս երկուսին ընտրած քաղաքական գործիչը հիմա էլ ծանր ու թեթև է անում, թե ում հետ շարունակի իր քաղաքական կարիերան: Բավականին մոտիկից ծանոթ լինելով թե՛ «Ազատ դեմոկրատների», թե՛ «Ելք» դաշինքի մաս կազմող կուսակցությունների մոտեցումներին, նշեց, որ երկու առաջարկների միջև տատանվելու պատճառները տարբեր են: «Ելք»–ի համամասնական ցուցակի առաջին հորիզոնականները զբաղված են, բայց Ս. Սաֆարյանին առաջարկել են միմյանց սատարելու պայմանով դառնալ իրենց ռեյտինգային թեկնածուներից մեկը: Ու թեև հաշվարկները ցույց են տալիս, որ առաջարկված տարբերակով իր շանսերը բավականին բարձր են, սակայն Ս. Սաֆարյանը դեռևս վերջնական պատասխան չի տվել նրանց:
Պատկերը բոլորովին այլ է «Ազատ դեմոկրատների» դեպքում, որտեղ Ս. Սաֆարյանին առաջարկում են բարձր հորիզոնական տեղ, ցածր անցողիկ շեմ և դեռ մի բան էլ ռեյտինգային ընտրակարգով անցնելու դեպքում իրավունք՝ իր հետ խորհրդարան անցկացնել ընկերներից որևէ մեկին:
«“Ազատ դեմոկրատների” առաջարկն էլ իր գրավչությունն ունի, որտեղ են և՛ Անահիտ Բախշյանը, և՛ շատ այլ պայծառ դեմքեր, որոնց բացահայտումը, կարծում եմ, անակնկալ կլինի շատերի համար: Երկու դեպքում էլ ռիսկեր կան, որոնք երկուսն է հավասարապես պետք է դիտարկել, բայց կա մի հարց, որում ուզում եմ շատ ազնիվ լինել: 2012 թ.–ին պատգամավոր չդառնալու փաստը ես երբեք էլ ցավագին չեմ ընդունել, իսկ ընտանիքիս անդամները նույնիսկ ինչ–որ տեղ ուրախացել էին դրանից: Սակայն այն հսկայական թիմը, որ ինձ համար աշխատում էր ոչ միայն Ավանում և Նորքի զանգվածում, այլև իմ ծննդավայրում, վերին աստիճանի խորը հիասթափություն ապրեց, երբ տեսավ, որ չեմ ընտրվել: Եվ ես այլևս չեմ ուզում իմ թիմին երկրորդ անգամ նման հիասթափված վիճակում տեսնել»,– ասաց Ս. Սաֆարյանը:
Հիասթափությունը ուղեկցվել է Հայաստանից արտագաղթելով և այդ պատճառով էլ այս անգամ Ս. Սաֆարյանը չի ուզում օր ու գիշեր աշխատող իր թիմակիցներին կրկին ցավ պատճառել:
«Հիշելով այն անքուն գիշերները, այն դաժան օրերը և այն ռիսկերը, որոնց միջով անցնում էին իմ թիմի անդամները, տարբեր տեղերում տարբեր բախումների մեջ հայտնվելով, ստիպում են մեկ անգամ ևս ծանր ու թեթև անել, թե առհասարակ արժե՞ մտնել այդ ընտրապայքարի մեջ»,– ասաց Ս. Սաֆարյանը:
Արմինե Գրիգորյան
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



