Գերմանիայի ԱԳ նոր նախարարը կուղեւորվի ԱՄՆ. Handelsblatt
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի ԱԳ նախարարության նոր ղեկավար Զիգմար Գաբրիելը, որն, ինչպես արդեն տեղեկացվել Է, պաշտոնն ստանձնել Է հունվարի 27-ին, հաջորդ շաբաթվա կեսերին կուղեւորվի ԱՄՆ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Handelsblatt թերթը՝ վկայակոչելով կառավարական շրջանների աղբյուրներ:
Ինչպես սպասվում Է, Գաբրիելը հանդիպում կունենա ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի եւ նոր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Նա նաեւ պլանավորում Է այցելել Նյու Յորքում ՄԱԿ-ի համալիր:
Մինչ այդ, հունվարի 28-ին ԳՖՀ-ի ԱԳ նախարարության նոր ղեկավարը կուղեւորվի Ֆրանսիա, գրում Է հրատարակությունը: Այնտեղ նա բանակցություններ կվարի Ֆրանսիայի իր պաշտոնակից Ժան-Մարկ Էյրոյի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



