ԱՄՆ-ի բնակիչները պատմել են, թե ինչն Է իրենց համար «ամերիկյան երազանքը»
ОБЩЕСТВО ԱՄՆ-ի բնակիչները պատմել են, թե մարդու որ ամենակարեւոր ձեռքբերումներն են իրենց համար «ամերիկյան երազանքի» մարմնացումը: Այդ մասին, ինչ:ես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fox News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի հարցման համաձայն, մասնակիցների մեծամասնությունը (88 տոկոսը) կարծում Է, որ «ամերիկյան երազանքի համար չափազանց կարեւոր Է պատշաճ կենսամակարդակը կենսաթոշակի անցնելուց հետո», 76 տոկոսը կարեւորել Է հաջողությունը կարիերայում. հարցման մասնակիցների 74 տոկոսի կարծիքով՝ «ամերիկյան երազանքը» ընտանիքի ստեղծումն Է, ինչպես նաեւ հասարակության կյանքում իրենց ավանդը ներդնելը, հարցվածների 69 տոկոսն այն համոզմունքն ունի, որ սեփական տուն ունենալը շատ կարեւոր Է «ամերիկյան երազանքին» հասնելու համար:
«Ամերիկյան երազանք» արտահայտությունը հաճախ Է գործածվում ԱՄՆ-ի քաղաքացիների՝ նյութական եւ հոգեւոր առումներով կյանքի իդեալները նշելու համար: ԱՄՆ ժամանող բազմաթիվ ներգաղթյալների համար ամերիկյան երազանքի եւ ամերիկյան արժեքների խորհրդանիշը 19-րդ դարի վերջից ի վեր դարձել Է Ազատության արձանը Նյու Յորքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



