Facebook-ը հայտարարել Է նորությունների բաժում փոփոխությունների մասին
ОБЩЕСТВОFacebook ընկերությունը, որն ստիպված Էր նորություններն ընտրելիս կողմնապահության, ինչպես նաեւ անհավաստի եւ չստուգված տեղեկատության տարածման մեղադրանքներ լսել, հայտարարել Է մի շարք փոփոխությոնների մասին, որոնք վերաբերում են Trending բաժնին, որտեղ արտացոլվում են սույն սոցիալական ցանցի օգտատերերի կողմից քննարկվող առավել կարեւոր նորությունները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հունվարի 25-ին Facrbook-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Դրանում նշված Է, որ այժմ հիշյալ բաժնում ընթացիկ պահին առավել ընթերցված նորությունները ցուցադրելիս կարտացոլվեն դրանց աղբյուրները (հեռուստաալիք, թերթի Էլեկտրոնային տարբերակ կամ կայք), ինչպես նաեւ այն վերնագրերը, որոնցով այս կամ այն զանգվածային լրատվամիջոցը հրապարակել Է այդ տեղեկությունը: Բացի դրանից, Facebook-ը բարելավել Է այն բանի ճանաչման բուն համակարգը, թե ինչ հրապարակումներ են մեծ հետաքրքրություն առաջացնում ինտերնետ-հանրակցության շրջանում:
Նաեւ այն բոլոր օգտատերերը, որոնք բնակվում են միեւնույն տարածաշրջանում, այժմ Trending բաժնում կտեսնեն միատեսակ նորություններ:
Սոցցանցի ներկայացուցիչների խոսքով՝ այս փոփոխությունները մատչելի կդառնան արդեն առաջիկա շաբաթների ընթացքում, բայց առայժմ խոսքը վերաբերում Է միայն ԱՄՆ-ին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



