Հարավային Կորեայի նախագահը մերժել Է կոռուպցիայի եւ չարաշահումների մեղադրանքները
МЕЖДУНАРОДНОЕԿորեայի Հանրապետության նախագահ Պակ Կըն Հեն մերժել Է իր հասցեին կոռուպցիայի մեղադրանքները՝ դրանք համարելով «անհեթեթություն» եւ «վիթխարի սուտ»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է «Չոն Գյու Չժե ՏՎ» ինտերնետ-ալիքին տված հարցազրույցում, նշելով, որ իր եւ իր մերձավոր ընկերուհու՝ Չխվե Սուն Սիլի հետ կապված սկանդալը «վաղօրոք պլանավորված սադրանք Է»:
«Ներկա իրադրությունն ստեղծվել Է բազմաթիվ հորինվածքների արդյունքում, ինչը խիստ մտահոգում Է… Ինձ հասցեագրված մեղադրանքներն անհեթեթ են, այդ ամենը վիթխարի սուտ Է»,-ընդգծել Է Պան Կըն Հեն, ընդսմին խոստովանելով, որ դրանք իր կողմից թույլ տրված սխալների արդյունքն են:
Նախագահի կասկածում են Չխվե Սուն Սիլի հետ հանցավոր նախահամաձայնության մեջ՝ խոշոր կորպորացիաներից փող շորթելու նպատակով: Բացի այդ, նրան մեղադրում են այն բանում, որ նա թույլ Էր տալիս իր ընկերուհուն միջամտել պետական գործերին: Այդ կապակցությամբ անցյալ տարվա դեկտեմբերին խորհրդարանը քվեարկեց Պակ Կըն Հեի պաշտոնազրկման օգտին՝ նրան ժամանակավորապես ազատելով պետության կառավարումից՝ մինչեւ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը:
Հարավկորեական ընդդիմությունը խիստ քննադատության Է ենթարկել Պակ Կըն Հեի հարցազրույցը՝ այն որակելով «մամուլի հետ խայտառակ սիրախաղ»: «Տոբուրո» դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Պակ Կյոն Մին, մասնավորապես, հայտարարել Է, որ Պակ Կըն Հեն «հրավիրել Է պահպանողական լրագրողի եւ հարցազրույցի սկզբից մինչեւ վերջ խոսել իր անմեղության մասին»: «Իր ստով նա նախ կազմալուծեց պետական ողջ համակարգը, իսկ այժմ կեղծավորաբար հայտարարում Է իր անմեղության մասին: Դժվար Է բառեր գտնել Պակ Կըն Հեի վարքագծին գնահատական տալու համար», -ասել Է Պակ Կյոն Մին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



