Հայաստանը ՌԴ քաղաքացիների համար մշակելու է զբոսաշրջության ծառայությունների լայն փաթեթ
ОБЩЕСТВОՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Զբոսաշրության պետական կոմիտեին հանձնարարեց այլ շահագրգիռ կառույցների և մասնավոր հատվածի հետ աշխատելով ապահովել ՌԴ քաղաքացիների համար զբոսաշրջության ծառայությունների լայն փաթեթ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գործադիրի նիստում վարչապետը նշեց, որ հունվարի 24-ին Մոսկվայում պաշտոնական այցի արդյունքում հնարավոր է դարձել ապահովել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների՝ առանց արտասահմանյան անձնագրի ՀՀ մուտք գործելը: Վարչապետն Ազգային անվտանգության ծառայությանը հորդորեց հարցի տեխնիկական լուծումներն ապահովել մինչև մարտի մեկը, որ արդեն տեղի ունենա միայն ներքին անձնագիր ունեցող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների մուտքը Հայաստան: «Հանձնարարում եմ՝ Զբոսաշրջության պետական կոմիտեին այլ շահագրգիռ կառույցների և մասնավոր հատվածի հետ աշխատելով ապահովել ՌԴ քաղաքացիների համար զբոսաշրջության ծառայությունների լայն փաթեթ: Անհրաժեշտ է մինչև մարտի 1-ը կառավարության աշխատակազմ ներկայացն ել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին»,-ասաց Կարապետյանը:
Կարեն Կարապետյանի պաշտոնական այցը ՌԴ և հանդիպումները մեկնարկել են հունվարի 24-ին: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման արդյունքներով ստորագրվել է համագործակցության ամրապնդմանն ուղղված չորս փաստաթուղթ: Դրանցից մեկով ստորագրվել է 2000թ. սեպտեմբերի 25-ի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրերի փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև համաձայնագիր:



