Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Լենինգրադյա՞ն, թե Ազգալդյան. այս է խնդիրը

ИНТЕРВЬЮ

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նախորդ շաբաթ քաղաքապետ Տարոն Մարգարյանին էր ներկայացրել մի որոշման նախագիծ, որով առաջարկում էր Երևանի Լենինգրադյան փողոցն անվանափոխել «Անկախության բանակ»–ի հրամանատար, ֆիզիկոս Լեոնիդ Ազգալդյանի անվամբ: Վերջինս իր նախագիծը հիմնավորել էր նրանով, որ Լենինգրադյանը բավականին բանուկ փողոց է և համապատասխան է Ազգալդյանի նման մեծությանը գնահատելու համար: «Սա բնավ ոչ հակախորհրդային և ոչ էլ, առավել ևս, հակառուսական քայլ պետք չէ ընկալել: Լենինի անունը միանշանակորեն չի ընդունվում նույնիսկ Ռուսաստանում: Նույն Լենինգրադ քաղաքը վաղուց վերանվանված է Սանկտ–Պետերբուրգ: Մենք բնավ չենք առաջարկում պատմություն ջնջել: Լենինի մասին մեր սերունդները թող իմանան պատմության դասագրքերից: Մենք ուղղակի առաջարկում ենք վաղուց արժեզրկված անունը փոխարինել մեր իրական և հավերժ արժեքով, մեր իրական ազգային հերոսներից մեկի անունով»,– նշել էր նա նախագծի տեղեկանք–հիմնավորման մեջ:

Past.am-ի հետ զրույցում Անահիտ Բախշյանը նշեց, որ օրենքը թույլ է տալիս ավագանու անդամին որևէ նախագծի որոշումով հանդես գալ. «Եվ ես դա արել եմ, ուրիշ բան դեռևս չեմ կարող ավելացնել: Դրա պատասխանը կլինի այն ժամանակ, երբ ստանանք Երևանի ավագանու փետրվարի 14–ի նիստի օրակարգի նախագիծը»: Վերջինս նշում է, որ մինչ իր նախագծի ներկայացումը քաղաքապետին՝ «Աջակցենք սահմանամերձ շրջաններին» քաղաքացիական նախաձեռնությունը Լենինգրադյանը Ազգալդյանի անունով անվանափոխելու հետ կապված 8000–ից ավելի ստորագրություն էր հավաքել և իր հավաքած ստորագրությունները համապատասխան նամակով ուղարկել քաղաքապետին: «Բարև Երևանի» անդամը նշում է, որ վերանվանելու հետ կապված քննարկումներն արդեն մեկ տարուց ավելի է շրջանառվում են հանրության շրջանում, ինչպես ինքն է նշում՝ դա այսօր արդեն միս ու արյուն է ստացել: 

Մեր այն հարցին, թե ձեր շրջապատում նույնպես կարծում են, որ պետք է կամ արժե փողոցը վերանվանել, տիկին Բախշյանը պատասխանեց, որ դա կերևա Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի համապատասխան հանձնաժողովում քննարկելուց հետո: 

Գրող, կինոսցենարիստ, լրագրող Վահրամ Մարտիրոսյանի կարծիքով էլ նմանատիպ շատ անվանափոխումների կարիք կա: «Ես իմ բնավորությամբ շատ եմ սիրում պատմությունը փորփրել և շատ մարդկանց եմ հանդիպել, որոնց անունները, հենց թեկուզ փողոցն անվանակոչելու իմաստով կամ օգնությամբ՝ ճիշտ կլինի հանրայնացնել: Ես համարում եմ, որ Լեոնիդ Ազգալդյանը արժանավորագույն մարդ է: Իսկ թե իր անունը կկրի այդ փողոցը, թե մեկը ուրիշ, կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի, որ դա մասնագիտական հանձնաժողովը որոշի: Բայց ես ինքս էլ հաճախ եմ մտածում նման բաների մասին և այդ անվանափոխությունը բնական եմ համարում, հատկապես, որ այսօր աշխարհում ոչ մի տեղ Լենինգրադ գոյություն չունի»,– նշեց նա:

Հայտնի հուշարձանագետ Սամվել Կարապետյանն էլ նշում է, որ Լեոնիդ Ազգալդյանի նման մարդու անունով փողոց վաղուց պետք է ունենայինք: Նրա խոսքով՝ մենք դեռ շատ ուշացել ենք: Ըստ նրա այդ վերանվանումը շատ է անհրաժեշտ. «Այս պահին մենք գոյություն ունենք այդ տեսակ մարդկանց հաշվին, և մայրաքաղաքի գլխավոր փողոցը հենց այդպիսի մարդու անունով պիտի կոչել»,– հավելեց նա: 

Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն էլ հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ ասելով, թե դա բացառապես Երևանի ավագանու որոշումներով է իրականացվում, դրա համար ավագանու հետ կապված որոշումների և լիազորությունների հետ կապված նա որևէ մեկնաբանություն չի անում:

Նշենք, որ www.panarmenian.net կայքը սրա հետ կապված հարցում է անցկացնում իր կայքում, որտեղ կայքի ցանկացած այցելու կարող է նշել կողմ է, դեմ, թե իր համար միևնույն է Լենինգրադյան փողոցի՝ Ազգալդյանի անունով վերանվանումը: Այս պահի դրությամբ 3802 քվեարկողների 85%–ը կողմ է արտահայտվել հարցմանը:

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян