ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամը հանդիպում Է ունեցել Ասադի հետ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբարդը, որին ավելի վաղ դիտարկում Էին որպես նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում հանգուցային պաշտոններից մեկի թեկնածու, Սիրիայում ուղեւորության ընթացքում հանդիպում Է ունեցել երկրի նախագահ Բաշար Ասադի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հունվարի 25-ին պատմել Է CNN-ին տված հարցազրույցում:
«Երբ հնարավորություն եղավ հանդիպել Ասադի հետ, ես դա արեցի, քանզի կարծում եմ կարեւոր Է՝ եթե մենք հայտարարում ենք, որ մեզ իսկապես հուզում են սիրիական ժողովրդի տառապանքները, մենք պետք Է պատրաստ լինենք հանդիպել ում հետ ասես, եթե դա անհրաժեշտ Է խաղաղության հասնելու համար»,- հայտարարել Է Գաբարդը:
Կոնգրեսի անդամը նշել Է, որ, անկախ վերաբերմուքից, Ասադը մնում Է Սիրիայի նախագահը: «Հանուն ցանկացած խաղաղ համաձայնության, հանուն խաղաղ համաձայնագրի հասնելու ցանկացած հնարավորության հարկավոր Է նրա հետ երկխոսություն վարել»,- ընդգծել Է ԱՄՆ-ի կոնգրեսականը:
1
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
2
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»
3
Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»
4
Тигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости
5
NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против Ирана



