Թրամփը հավաստեց Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու մտադրությունը
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է անվտանգության գոտիներ ստեղծել Սիրիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Սպիտակ տան ղեկավարը հունվարի 25-ին հայտարարել Է ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Ես միանգամայն ստույգ անվտանգության գոտիներ կստեղծեմ Սիրիայում»,- ասել Է նա:
Թրամփը նաեւ հայտարարել Է, որ, իր կարծիքով, «Եվրոպան վիթխարի սխալ գործեց՝ թույլ տալով միլիոնավոր փախստականների» հայտնվել Գերմանիայում եւ եվրոպական այլ երկրներում: «Այն, ինչ տեղի Է ունենում այնտեղ, աղետ Է, եւ ես չեմ ցանականում, որ դա տեղի ունենա նաեւ ԱՄՆ-ում»,- ասել Է նախագահը:
Ավելի վաղ Reuters գործակալությունը, հայտնել Է, որ Թրամփը մոտ ժամանակներս կարող Է հրամանագիր ստորագրել Սիրիայում քաղաքացիական բնակչության համար այսպես կոչված հումանիտար գոտիների ստեղծումն սկսելու մասին:
«Պետքարտուղարը պաշտպանության նախարարի հետ վոխգործակցությամբ սույն հրամանագրի ստորագրման պահից 90 օրվա ընթացքում պետք Է ներկայացնի Սիրիայում եւ նրան հարող շրջաններում անվտանգության գոտիների ստեղծման պլան, որտեղ Սիրիայի այն բնակիչները, որոնք հեռացել են իրենց հայրենիքից, կկարողանան սպասել հայրենադարձմանը կամ երրորդ երկրներ հնարավոր վերաբնակվելուն»,- ասված Է փաստաթղթի տեքստում, որը հայտնվել Է գործակալույթան տրամադրության տակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»
2
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»
3
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
4
Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»
5
В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»



