Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ОБЩЕСТВОՀՀ տարածքում հունվարի 26-ի ժամը 10.00-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Արագածոտնի մարզի Ծաղկաշեն, Քուչակ, Եղիպատրուշ, Ջրամբար, Ավշեն, Նիգավան և Մռավյան գյուղերի միջհամայնքային
Վարդենյաց լեռնանցքը, Տիգրանաշենի ոլորանները, Արագածոտնի մարզի Լեռնապար, Արայի, Արագած, Երնջատափ, Լուսագյուղ, Սարալանջ, Նորաշեն և Շենավան գյուղերի ավտոճանապարհները դժվարանցանելի են:
Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ կմ-երին և Արագածոտնի մարզի Թալին տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Երևան քաղաքում, Վայոց ձորի, Արարատի մարզերում, Սյունիքի մարզի Քաջարան, Գորիս, Սիսիան քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ամասիա գյուղում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:



