Եվրահանձնաժողովը երկարաձգել է սահմանային վերահսկողությունը 5 երկրների համար
МЕЖДУНАРОДНОЕԵվրոպական հանձնաժողովը եւս 3 ամսով երկարաձգել է Շենգենի գոտու որոշ երկրների համար գործող սահմանային վերահսկողությունը, հաղորդում է BBC–ն։
Սա վերաբերում է Ավստրիային, Գերմանիանին, Շվեդիային, Դանիային եւ ԵՄ մաս չկազմող Նորվեգիային, որոնք 2015 թվականին սկսեցին իրականացնել սահմանային ստուգումներ՝ Սիրիայից փախստականների եւ Աֆրիկայից ու Մերձավոր Արեւելքից միգրանտների աննախադեպ հոսքի պատճառով։ Եվրահանձնաժողովի որոշման ժամկետը սպառվում է փետրվարի կեսին։
Եվրահանձնաժողովում սահմանային վերահսկողության երկարաձգումը բացատրում են Եվրոպայում միգրացիոն ճգնաժամը հաղթահարելու պահանջով։ Գերատեսչությունում նաեւ հիշեցրել են, որ Հունաստանում շարունակում են գտնվել մեծ թվով փախստականներ եւ միգրանտներ։
Հաղորդագրության մեջ նաեւ ասված է, թե Շենգենյան գոտու բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ առայժմ չեն ստեղծվել։



