ԵԽԽՎ-ն կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել մամուլի նկատմամբ ճնշումները
МЕЖДУНАРОДНОЕԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցում անդրադառնալով Ադրբեջանին` ԵԽԽՎ-ն կոչ է արել վերջ տալ մամուլի նկատմամբ իրականացվող ճնշումներին:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:
Զեկույցի` Ադրբեջանին նվիրված հատվածում շեշտվել են այդ երկրում մամուլի ազատության վատթարացումը, լրագրողների և բլոգերների նկատմամբ իրականացվող ինտենսիվ հետապնդումներն ու ճնշումները:
ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Ազատություն ռադիոկյանի ադրբեջանական մասնաճյուղի հետ կապված քննությունը և Meydan TV-ի դեմ բացված քրեական գործը, վերացնել Meydan TV-ի աշխատակիցների` երկրից դուրս գալու արգելքը:
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը Ստրասբուրգում մեկնարկել է հունվարի 23-ին և ավարտվելու է հունվարի 27-ին:
Նստաշրջանին չեն մասնակցում



