«Սպարտակ»-ը ջախջախեց «Վոլգա»-ին. Արաս Օզբիլիսը գոլի հեղինակ է
СПОРТՖուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում Մոսկվայի «Սպարտակ»-ը ջախջախեց «Վոլգա»-ին խոշոր 7:0 հաշվով:
«Սպարտակ»-ն արտագնա խաղում 7 անպատասխան գնդակ ուղարկեց Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ի դարպասը: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Արաս Օզբիլիսն առաջին անգամ ընթացիկ մրցաշրջանում մեկնարկային կազմում էր: Հայ կիսապաշտպանը կարողացավ դառնալ գոլի հեղինակ, ինչպես նաև երկու անգամ կատարեց գոլային փոխանցում:
Մոսկվայի «Սպարտակ»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի Ռուսաստանի առաջնության շրջանակներում` սեպտեմբերի 26-ին մրցելով «Զենիթ»-ի հետ:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



