Կրկեսը տեղափոխվել է
АНАЛИТИКАՄինչ բուն խնդրին անդրադառնալը, կուզենայի խոսել Կառավարության նիստերի դահլիճի ներկայի կարգավիճակի մասին: Ում մտքով անցնում է, որոշում է այդ դահլիճում համագումար անցկացնել: Քաղաքական կշիռ ունեցող կուսակցությունների և այդ կուսակցություններում ներառված առանցքային գործիչների պարագայում դա հասկանալի է: Բայց երբ այդ դահլիճը տրամադրվում է ինչ–որ կանանց համագումար անցկացնելու համար, ապա ակամայից հիշում ես 90–ականների սկզբի ԳԽ համագումարների դեմքերին և այսօր, այդ ամբիոնից ելույթ ունեցողներին:
Կրկեսի շենքը շատ արագ վերագործարկել է պետք: Այդ, այսպես ասած, ուժերից մեկն էլ ՀՎԿ կանանց թևն էր, որը ևս չզլացավ համագումար անցկացնել: Նախ, եթե կա կուսակցություն, որը կարող է համագումար անցկացնել, ապա էլ ի՞նչ է նշանակում կանանց համագումար: Ի՞նչ է, տղամարդիկ առանձին են անում, կանայք առանձի՞ն: Սա ի՞նչ նոր սեքսիսզմ է հայկական իրականության մեջ: Մնում է լինեին այսինչ կուսակցության երեխաների համագումարներ, այսինչ կուսակցությանը պոտենցիալ աջակցողների համագումարներ, այսինչ կուսակցությանն աջակցող շնասերների համայնքի համագումարներ և այլն: Այս ամենն արդեն դառնում է խստիվ ծիծաղելի:
Գալով բուն համագումարին, պետք է ասել, որ ՀՎԿ կանանց մազերի հարդարումը, գոնե բեմում նստածների, էապես չէր տարբերվում ՀՀԿ կանանց մազերի հարդարումից: Այս ի՞նչ նշանային հաղորդագրություններ են ուղարկում հասարակությանը: Ինչպես լինում է նման համագումարներում, այստեղ ևս, առանցքային ոչինչ տեղի չունեցավ: Թերևս, լռությունը խախտեց տիկին Բիշարյանն իր բոցաշունչ ճառով: Տիկինը մոռանում է, թե ի՞նչ կուսակցության անդամ է ինքը, ո՞վ է իր կուսակցության առաջնորդը և ընդհանրապես, քաղաքական պատկառանք ունեցող ցանկացած անձ, որը նախկինում եղել է այս կուսակցության հոլովույթներում ու երիցս ծախել իր ընտրողների ձայները, քանի որ խոսքը գնում է կանանց համագումարի մասին, ապա հատկապես կանայք, պետք է այսօր փակվեին մենաստաններում և լուռ աղոթեին:
Փոխարենը, նրանք շարունակում են հանդես գալ ամբիոններից, ճառել երկրի վիճակի մասին, որի հավասարազոր պատասխանատուներն են նաև իրենք: Ճառելուց էլ չեն զլանում պնդել, որ իրենք այն քաղաքական ուժն են, որն ի զորու է լուծել երկրի առջև ծառացած խնդիրների փունջը: Ինչպես կասեր դասականը` սիրուն չէ Հեղինե ջան, հեչ սիրուն չէ: Ախր, դու և քո կուսակցությունը մաս եք կազմել այս իշխանության: Դու և քո կուսակցությունը ընտրակաշառք եք բաժանել (կարևոր չէ մուրաբայի, թե ինչ տեսքով): Քո կուսակցությունը և նրա առաջնորդը գնացել են ամենակեղտոտ քաղաքական գործարքների: Եվ վերջապես, քո կուսակցությունը և նրա առաջնորդը հավասարապես պատասխանատու են «Մարտի 1–ի» անմեղ զոհերի համար:
Բայց, տրամաբանությունը հուշում է, որ հասարակության հիշողությունը շատ կարճ է: Այդ նույն տրամաբանությունն ասում է, որ անհասկանալի մեխանիզմներով, այս կառույցը դեռ մնում է պահանջարկ ունեցող իշխանական հաճախորդների ցանկում:
Ու այդ նույն տրամաբանությամբ, ամենայն հավանականությամբ, իշխանությունը նրանց կշպրտի գոհացնող մի քանի տոկոսը: Ու արդյունքում ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ նորից պետք է դիմենք դասականին ` լավ էլ կրկեսի վերածելու հայրենիք ունենք:
1
А тысячи наших соотечественников думают иначе: «Паст»
2
Ранее Самвел Карапетян удерживал многих деятелей в рамках проармянской позиции: «Паст»
3
Только в жизни членов ГД должно «что-то измениться», кто для них пенсионер? «Паст»
4
Глава МИД Ирана Аракчи: Тегеран готов к переговорам с США на равных позициях
5
Незабываемые моменты и выгодное предложение в Myler Mountain Resort: Idram&IDBank



