Ընկուզեղենը նպաստում է ավելորդ քաշի կորստին
ЛАЙФԵվրոպացի դիետոլոգների վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընկուզեղենը պարունակում է այնպիսի խոլեստերին, որն օգնում է նիհարելուն եւ նվազեցնում է սրտային հիվանդությունների վտանգը:
The Daily Mail--ի փոխանցմամբ, ուսումնասիրությանը մասնակցել են 13.000 կին եւ տղամարդ կամավորներ: Գիտնականները համեմատել են սիրտ-անոթային հիվանդությունների եւ շաքարախտի առաջացումն ընկուզեղենի սիրահարների եւ նրան մոտ, ովքեր դրանք չեն կերել:

Արդյունքում, դիետոլոգները հանգել են եզրակացության, որ ընկուզեղենի մշտական օգտագործումը նվազեցնում է շաքարախտով հիվանդանալու ռիսկը 5%-ով: Բացի դրանից, ընկուզեղենի սիրահարներն ավելի քիչ քաշ են ունեցել:

Գիտնականներն օգտակար ընկուզեղենի շարքին են դասում նուշը, բրազիլական ընկույզը, հնդկական ընկույզը, պիստակը, գետնանուշը, կաղինը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



