Հնդկաստանը կչափի Էվերեստի բարձրությունը Նեպալում տեղի ունեցած երկրաշարժից հետո
ОБЩЕСТВО Հնդկաստանի կառավարությունը ցանկանում Է Էվերեստի (Ջոմոլունգմայի) բարձրության չափումներ կատարել այն բանի կապակցությամբ, որ, գիտնականների տվյալներով՝ լեռը կարող Է ցածրացած լինել 2015 թվականին Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Կառավարական հանձնախմբի ղեկավար Սվառնա Սուբա Ռաոն հայտնել Է, որ աշխարհի ամենաբարձր լեռ գիտարշավ կուղարկվի երկու ամիս հետո:
Բարձրության բուն չափումները, ինչպես ենթադրվում Է, կտեւեն շուրջ մեկ ամիս, եւս երկու շաբաթ կպահանջվի հաշվարկների համար:
Ավելի վաղ գիտնականները հայտնել են, որ արբանյակային նկարահանման ժամանակ ստացված տվյալների համաձայն՝ 2015 թվականի երկրաշարժի հետեւանքով Էվերեստի բարձրությունը մի քանի սանտիմետրով իջել Է:
Ըստ նախորդ չափումների, որոնք կատարվել են 1955 թվականին, Էվերեստի բարձրությունը կազմում Է 8 848 մետր:
2015 թվականի ապրիլին Նեպալում տեղի ունեցավ 7,8 մագնիտուդով երկրաշարժ, որի հետեւանքով զոհվեց ավելի քան ութ հազար մարդ:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



