Մոնտեբելլոյում վախճանվել է Հայոց ցեղասպանության ճանաչմանն իր կյանքի նվիրած Մայքլ Մինասյանը
КУЛЬТУРА
Մոնտեբելլոյում Հայոց ցեղասպանության նահատակների հուշարձանի կառուցման գործում իր մեծ ավանդն ունեցած Մայքլ Մինասյանը քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո 85 տարեկանում մահացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է San Gabriel Valley Tribune-ը:
«Նա հոգևոր մարդ էր, և նրա մահը ցավալի կորուստ է ոչ միայն նրա ընտանիքի, այլև ողջ համայնքի համար»,- նշել է Մոնտեբելլոյի քաղաքային խորհրդի անդամ Ջեք Հաջինյանը` ընդգծելով, որ նա իսկական առաջնորդ է եղել համայնքի համար:
Մայքլ Մինասյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված շարժմանը: Նա 1965 թվականին օգնել է կազմակերպել առաջին երթը` ուղղված Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին:
Երկու տարի անց մեծապես նրա ջանքերով Մոնթեբելլոյի Բիքնել զբոսայգում կանգնեցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան:




















































