Լավրովը եւ Չավուշօղլուն քննարկել են Աստանայում Սիրիայի շուրջ ընթացող հանդիպումը
МЕЖДУНАРОДНОЕ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել Է Աստանայում Սիրիայի շուրջ ընթացող հանդիպումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 24-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Անկարայի դիվանագիտական մի աղբյուր:
Հունվարի 24-ին Ղազախստանի մայրաքաղաքում Մոսկվայի, Անկարայի եւ Թեհրանի միջնորդությամբ կոնսուլտացիների երկրորդ օրն Է ընթանում պաշտոնական Դամասկոսի եւ սիրիական զինված ընդդիմության միջեւ:
«Մեր նախարարն այսօր հեռախոսային բանակցություններ Է վարել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Կողմերը կարծիքներ են փոխանակել Աստանայում շարունակվող բանակցությունների շուրջ»,-հայտնել Է գործակալության զրուցակիցը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



