France 3 հեռուստաալիքը հեռուստաալիքը նոր վավերագրական ֆիլմ է նվիրել Բրիջիտ Բարդոյին
ОБЩЕСТВО Ֆրանսիայի France 3 հեռուստաալիքը նոր վավերագրական ֆիլմ Է նվիրել ֆրանսիական կինեմատոգրաֆի կուռք Բրիջիտ Բարդոյին: Կինոնկարի հեղինակը կենսագրական ժանրի վարպետ Վիրժինի Լինարն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սիրահարված Բարդոն»(Bardot amoureuse) երկժամանոց ժապավենը հիմնված Է ոչ միայն դերասանուհու մասնակցությամբ կինոժապավենների եւ հեռուստատեսային հաղորդումների, այլեւ եզակի տնային արխիվի վրա: Հանդիսականներն առաջին անգամ կտեսնեն կադրեր տնային կինոխրոնիկայից, որն աստղի հայրը՝ Լուին, նկարահանել Է մեծ կինոյում նրա դեբյուտից շատ առաջ:
«Ես հաճփախ չԷ, որ անդրադառում եմ իմ նախկին կյանքին,- նշել Է դերասանուհին TV Magazine հանդեսում հրապարակված հարցազրույցում:- Բայց այժմ, դիտելով կինոնկարը, զարմացա, որ այդ ամենից չեմ հոգնել Էլ ավելի»:
Նրա հայրենակիցների մեծամասնության պատկերացումներում Էկրանի թագուհին, առնվազն կիսով չափ երիտասարդ Է իր 82 տարեկանից: «Հիանալի ֆիլմեր, բայց այնուհետեւ առանց ինձ»,- նշել Է նա իր 48-րդ կինոնկարից հետո: Դա տեղի Է ունեցել 1973 թվականին, եւ այդ ժամանակվանից նա այլեւս չի վերադարձել կինո: Սակայն այժմ Էլ մնում Է ամենահռչակավոր ֆրանսիացի դերասանուհին:
1985 թվականին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը նրան պարգեւատրել Է Պատվո լեգեոնի շքանշանով, բայց կինոյի լեգենդը պարգեւն ստանալու այդպես Էլ չի եկել, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



