Սոցկուսակցությունից թեկնածուները Ֆրանսիայի նախագահական ընտրությունները շահելու շանսեր չունեն. հարցում
МЕЖДУНАРОДНОЕ Ֆրանսիայում կառավարող Սոցիալիստական կուսակցության փրայմերիզների ֆինալիստներից ոչ մեկը երկրում կայանալիք նախագահական ընտրությունները շահելու շանսեր չունի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սրանք են Ipsos ինստիտուտի կողմից անցկացված հարցման տվյալները, որոնք հրապարակվել են հունվարի 23-ին՝ սոցիալիստների նախնական ընտրությունների առաջին փուլից անմիջապես հետո: Բենուա Ամոնը, որն առաջատարն Է փրայմերիզների առաջին փուլի արդյունքներով, կկարողանա միայն հինգերորդ հորիզոնակÕ �նն զբաղեցնել նախագահական ընտրությունների մնացած թեկնածուների շարքում՝ ձայների ութ տոկոս ցուցանիշով:
Ինչ վերաբերում Է Ֆրանսիայի նախկին վարչապետ Մանուել Վալսին, ապա նրա շանսերը բնավ ավելի մեծ չեն. նրա օգտին պատրաստ Է քվեարկել ֆրանսիացիների միայն 9 տոկոսը:
Սոցիալիստական կուսակցության փրայմերիզների երկրորդ եւ վճռորոշ փուլը, որում կմրցակցեն Ամոնը եւ Վալսը, նշանակված Է հունվարի 29-ին: Դրա արդյունքներով կորոշվի այն թեկնածուն, որն այս տարվա գարնանը սոցիալիստներին կներկայացնի նախագահական ընտրություններում: Նա պայքարի մեջ կմտնի սոցիոլոգիական հարցումների ֆավորիտների՝ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենի, որի օգտին պատրաստ Է քվեարկել ֆրանսիացիների 27 տոկոսը, եւ «Հանրապետականներից» թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի հետ, որին աջակցում Է ընտրողների շուրջ 26 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



