Samsung-ը հայտնել Է Galaxy Note 7-ի պայթյունների պաշտոնական պատճառը
ОБЩЕСТВО Samsung-ը Galaxy Note 7-ի ինքնաբերական բռնկումների պատճառը պաշտոնապես համարել Է կուտակիչների կառուցվածքը եւ թերությունները հավաքման գործընթացում: Հետաքննության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի տեսագրությունը հրապարակված Է ընկերության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Samsung-ի ինժներներն անկախ փորձագետների հետ հետազոտել են ավելի քան 200 հազար սարք եւ 30 հազար կուտակիչ, ստուգել են Galaxy Note 7-ի ապարատային եւ ծրագրային բաղադրիչները, հավաքումը եւ առաքումը խանութներ: Ընկերությունը ներողություն Է խնդրել գնորդներից, գործարար-գործընկերներից եւ շարժական գործարկուներից՝ խոստանալով սահմանել անվտանգության բազմամակարդակ կանոնակարգ եւ այսուհետեւ թույլ չտալ նման խնդիրների առաջացում:
2016 թվականի սեպտեմբերին՝ վաճառքների մեկնարկից երկու ամիս անց Samsung-ն ստիպված Էր ավելի քան 2,5 միլիոն սմարթֆոն հետ կանչել բռնկումների եւ պայթյունների հաճախացած դեպքերի պատճառով: Galaxy Note 7-ը հանվել Է արտադրությունից: Այս սկանդալից Samsung-ի վնասը գնահատվում Է մոտավորապես 5 միլիարդ դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



