Թրամփը հայտարարել է NAFTA-ի վերանայումն սկսելու մասին
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ շուտով կսկսի Ազատ առեւտրի վերաբերյալ հյուսիսամերիկյան համաձայնագրի (NAFTA) վերակնքման գործընթացն իր կանադացի եւ մեքսիկացի պաշտոնակիցների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նրա խոսքով՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի եւ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հետ հանդիպումներն արդեն նշանակված են:
Երեք երկրների միջեւ համաձայնագիրն ուժի մեջ Է մտել 1994 թվականին:
Թրամփն ավելի վաղ այն համարել Է փոխադարձ առեւտրի շուրջը վատթարագույն գործարքը, որը երբեւԷ կնքել Է ԱՄՆ-ը:
Սպիտակ տան կայքում ասված Է, որ եթե Կանադան եւ Մեքսիկան հրաժարվեն վերանայել NAFTA-ն, որպեսզի «ազնիվ գործարք» ապահովեն ամերիկացի աշխատավորների համար, ԱՄՆ-ը դուրս կգա համաձայնագրից:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



