Չգիտեմ՝ ինչ է կատարվել Լևանդովսկիի հետ. նման բան կյանքումս չէի տեսել. Գվարդիոլա
СПОРТՈւրախ եմ Լևանդովսկիի համար, սա մեծ հաջողություն է: Այս մասին ասել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Բունդեսլիգայի 6-րդ տուրում «Վոլֆսբուրգի» նկատմամբ հաղթանակից հետո, որին Ռոբերտ Լևանդովսկին դարձել է 5 գոլի հեղինակ:
«Նման բան կյանքումս երբեք չեմ տեսել: Հինգ գոլ՝ ինը րոպեում: Ուրախ եմ նրա համար, սա մեծ հաջողություն է: Սա Լևանդովսկիին վստահություն կտա և ապագայում կօգնի թիմին: Չգիտեմ՝ ինչ է կատարվել Լևանդովսկիի հետ: Չեմ կարծում, որ երբևէ նման բան կրկին կտեսնեմ: Ֆուտբոլը երբեմն պարզապես խելահեղություն է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Deutsche Welle-ն:
Հավելենք, որ հանդիպումն ավարտվել է 5:1 հաշվով:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



