Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակի վրա հարձակված անձը սպանվել է
МЕЖДУНАРОДНОЕՍտամբուլում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավոր գրասենյակի վրա հարձակում իրականացրած Բիլգեհան Քարփաթը, ով «Հեղափոխական ժողովրդի ազատագրման կուսակցության/ճակատի» (DHKP/C) անդամ է, սպանվել է ձերբակալման գործողության ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թեքիրդաղում Քարփաթին ձերբակալելու գործողության ժամանակ ոստիկանության և նրա միջև հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հարձակում իրականացրած անձը սպանվել է:
DHKP/C անդամն իշխող կուսակցության գրասենյակի վրա էր հարձակվել հունվարի 20-ին: Հարձակման հետևանքով տուժածներ չէին գրանցվել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



