Սիրիական ընդդիմությունը Իրանին մեղադրում է Ռուսաստանի վրա բացասաբար ներազդելու համար
МЕЖДУНАРОДНОЕՍիրիական ընդդիմության պատվիրակության ղեկավար, «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորման ղեկավարության ներկայացուցիչ Մուհամեդ Ալուշը հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունն ու Իրանը փորձում են խափանել Բաշար ալ-Ասադի կառավարության հանդեպ «չեզոք» վերաբերմունքը պահպանելու Ռուսաստանի փորձը:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, ընդդիմադիր ներկայացուցչի խոսքով` Մոսկվայի մերժումը ներազդել է Իրանի և սիրիական կառավարության վրա և հրադադարի մասին ռուս-թուրքական համաձայնագրի զանգվածային խախտումները վատ կանդրադառնան Ռուսաստանի ընդհանուր ազդեցության վրա:
«Սա իրական փորձարկում է Ռուսաստանի և Իրանի վրա նրա ազդեցության համար՝ որպես հրադադարի պահպանման երաշխավորի: Այնպես որ, եթե Մոսկվան անհաջողության մատնվի այս հարցում, Սիրիայում տիրող իրավիճակն էլ ավելի կբարդանա», - ասել է Ալուշը:



