Լուսանկարիչը ցուցադրել է աֆրիկյան սավանաների դաժան իրականությունը
ЛАЙФԲրիտանացի լուսանկարիչ Գերի Ռոբերթսը լուսանկարների շարք է հրապարակել, որոնցում ցույց է տրված մարդկային գործոնի ազդեցությունն աֆրիկյան սավանաների վայրի կենդանիների կյանքի վրա, հայտնում է The Daily Mail-ը:
Նա հրատարակության է պատրաստում «Ձայներ» անունով գիրքը, որը կազմված կլինի վայրի բնության մեջ արված լուսանկարներից: Գերին եղել է Տանզանիայում և Քենիայում, և վկա է դարձել այն բանին, թե ինչպես են կենդանիները տուժում որսագողերից:
«Այժմ ես 50 տարեկան եմ, սակայն առաջին անգամ Աֆիրկա եմ եկել 20 տարեկանում: Այն ժամանակ վայրի առյուծների քանակը 200 հազար էր, իսկ այժմ` 20 հազար: Այն նվազել է 90 տոկոսով»,- պատմել է լուսանկարիչը:
Ռոբերթսը հանրությանը կոչ է անում ուշադրություն դարձնել կենդանի բնության պաշտպանության և որսագողության խնդիրներին:























Աղբյուրը` 1in.am
1
Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»
2
Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян
3
Вопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»
4
Рубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на пере...
5
Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»



