Իտալիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետեւանքով 16 մարդ է զոհվել
ОБЩЕСТВО16 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետեւանքով, որը Ֆրանսիայից Բուդապեշտ աշակերտների էր տեղափոխում: AP-ն հայտնում է, որ վթարը տեղի է ունեցել գրեթե կեսգիշերին Վերոնայից ոչ հեռու:
Իտալական ոստիկանության տեղեկություններով՝ ավտոբուսը ճանապարհից դուրս է եկել եւ բախվել խոչընդոտներին, որից հետո այրվել է: Ոստիկանները դուրս են բերել 16 այրված մարմիններ, 39 ուղեւոր փրկվել է: Վթարի պատճառներն առայժմ հայտնի չեն: Ավտոբուսում 15-17 տարեկան աշակերտներ էին:
Հունգարիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ պաշտոնական տվյալներով՝ ավտոբուսում 54 մարդ է եղել, այդ թվում՝ մեծահասակներ, որոնք երեխաներին են ուղեկցել եւ 2 վարորդ: Սակայն ԱԳՆ-ում չեն բացառել, որ ուղեւորների փաստացի թիվն ավելի մեծ է եղել, որի պատճառները կպարզվեն:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



