Մոլորակի ամենախորհրդավոր լճերը. թոփ-12 (լուսանկարներ)
ФОТО
Մարդկանց մեծ մասը ընկալում է երկրագնդի գեղեկությունը՝ որպես տրված մի բան՝ դրա մասին մոռանալով առօրյա կյանքի շրջապտույտում: Մարդիկ հաճախ քիչ ջանք չեն գործադրել՝ նպաստելու բնության բնական գեղեցկության ոչնչացմանը:
Բնության գրկում հանգստանալը հիանալի միջոց է հրաշքներ արարելու համար: Past.am-ը ներկայացնում է ամենախորհրդավոր ու անսովոր լճերը, որոնք անտարբեր չեն թողնի ձեզ:
12. Կլիլուկ (Բրիտանական Կոլումբիա, Կանադա)
Լիճը հեռվից ծածկված է թվում գունավոր հետքերով:Հետազոտողները պարզել են, որ լճի ջրերը պարունակում են այնպիսի նյութերի բարձր մակարդակ, ինչպիսիք են մագնիումը, կալցիումը, նատրիումի սուլֆատը, որոնք ամառվա ամիսներին գունավոր հետքեր են առաջացնում:
11. Արևելք լիճ (Անտարկտիդա)
Այս լճի առանձնահատկությունը այն է, որ ամենախոշոր լճերից է, որը գտնվում է սառույցի տակ:
10. Տաալ լիճ (Ֆիլիպիններ)
Տալը գեղեցիկ է մեծ բարձրությունից նայելիս: Ավելի զարմանալի է, որ այն ունի բնական ծագում: Դրա կենտրոնում գտնվում է հրաբխային կղզի:
9. Փեսայի լիճ (Նևադա, ԱՄՆ)
Նևադայի 51-րդ գոտին միշտ եղել է տարբեր լուրերի ու բամբասանքների առարկա` հասարակության համար փակ լինելու պատճառով:
8. Հիլլեր լիճ (Արևմտյան Ավստրալիա)
Լիճը նման տարօրինակ գույն ունի իր տեղադրության պատճառով՝ շրջապատված է էվկալիպտի թփուտներով: Վարդագույն երանգը նրան տալիս է ներկանյութը, որը արտազատում են դրա խորքերում բնակվող բակտերիաները:
7. Պլիտվցկյան լճեր (Խորվաթիա)
Այս լճերը հայտնի են ամբողջ աշխարհում: Այստեղ ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում:
6. Պեյտո լիճ (Ալբերտա, Կանադա)
Այն գեղեցիկ է միայն ամառվա շրջանում, որբ հալչում է լեռնագագաթների ձյունն ու ջրերին նման զարմանալի երանգ հաղորդում:
5. Հինգ գույների լիճ (Չինաստան)
Ջրին նման զարմանալի երանգ են հաղորդում ջրիմուռները, ընկած ծառերի ցողուններն ու տրավերտինը:
4. Էյբրահամ լիճ (Ալբերտա, Կանադա)
Դժվար է հավատալ, որ մարդը ի վիճակի է ստեղծել նման գեղեցկության ջրամբար: Այն հիանալի ներդաշնակվում է շրջակա լանդշաֆտին:
3. Բայկալ լիճ (Սիբիր, Ռուսաստան)
Բայկալը խոշորագույն քաղցրահամ լիճ է: Որոշ գնահատականների համաձայն՝ լիճը ավելի քան 25 մլն տարեկան է:
2. Կրատեր-լեյք լիճ (Օրեգոն նահանգ, ԱՄՆ)
Այն ԱՄՆ-ի ամենախորը ու գեղեցիկ լճերից է: Շնորհիվ բնական լիարժեք մեկուսացվածության՝ ամենամաքուր ջրավազաններից է:
1. Բադան-Ջարան անապատի լիճ (Չինաստան ու Մոնղոլիա)
Բադան-Ջարան անապատը ընդգրկում է Մոնղոլիայի ու Չինաստանի տարածքները ու հռչակված է իր ավելի քան 140 լճով: Այդ լճերը գտնվում են ավազե դյուների միջև ու հայտնվել են շնորհիվ ստորերկրյա աղբյուրների:




















































