Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Սաուդիների մահմեդական ՆԱՏՕ–ն ակտիվանում է

МЕЖДУНАРОДНОЕ
Այս օրերին միջազգային մամուլում ամենաշատ քննարկվող թեմաները, բնականաբար, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ինագուրացիան է, որին մենք դեռ կանդրադառնանք, ՌԴ–ԱՄՆ, ՌԴ–ԱՄՆ–ԵՄ–ՆԱՏՕ հարաբերությունները, ԱՄՆ հեռացող նախագահ Բարաք Օբամայի վերջին ճեպազրույցը, որով նա Թրամփին կոչ արեց պատասխանատու լինել երկրի ու աշխարհի համար՝ միայնակ որոշումներ չընդունելով, հեռացող պետքարտուղար Ջո Բայդենի վերջին այցը Ուկրաինա, որից Կիևն այնքան դժգոհ է, որ կարծում է՝ կարող էր ընդամենը ողջույնի հեռագիր ուղարկել, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ասուլիսը, որում նա ԱՄՆ դիվանագետներին մեղադրեց անգամ կանացի հագուստով այս ու այնտեղ քթները խոթելու և ռուս դիվանագետներին հավաքագրելու փորձերի համար, ՄԱԿ–ում ԱՄՆ ներկայացուցիչ Սամանթա Փաուերի վերջին ելույթը, որում նա մեղադրեց Կրեմլին՝ ներկա աշխարհակարգը խարխլելում, Դավոսյան համաժողովը, որ զերծ չէ սկանդալներից, մերձավորարևելյան թեմաները և, իհարկե, Սաուդյան Արաբիան, այսպես կոչված, իր մահմեդական ՆԱՏՕ–ով` IMAFT:
 
Արաբական ու հարավ–ասիական մեդիան հատկապես կենտրոնացած է վերջին թեմայի և Պակիստանի նախկին պաշտպանության նախարար, գեներալ Ռախիլ Շարիֆի՝ Արաբական ալյանսի գենսեկ նշանակվելու փաստի վրա:
 
 
39 երկրներից բաղկացած այս ռազմական ալյանսը, որի փաստացի ղեկավարը Սաուդյան Արաբիան է, վերջինիս ջանքերով փորձում է իսկապես ակտիվ կառույց դառնալ և, ամենայն հավանականությամբ, հակադրվել իրանա–ռուսական միավորմանն ու այս երկրների աճող ազդեցությանը Մերձավոր Արևելքում: Իհարկե, չի բացառվում և նման նախանշաններ կան, որ տագնապելով Բրեքսիթից ու Թրամփի հայտնությունից՝ Էր–Ռիյադը փորձում է հնարավորինս պոկվել նաև Վաշինգտոնից ու Լոնդոնից՝ սեփական պատկերացումներն ու ազդեցությունը գործի դնելու համար: Բայց հատկապես լիբիական վերջին գործընթացները և Դավոսում սաուդի արտգործնախարարի՝ Իրանի վրա կատաղի հարձակումը գալիս են փաստելու, որ այս պահին հիմնական խնդիրը ռուսական ազդեցության չեզոքացումն է՝ մի կողմից, և շիական սպառնալիքին սունիական ուժերով հակադրվելը՝ մյուս:
 
 
Անցած տարի ապրիլին Էր–Ռիյադը Եմենի օրինակով հասկացավ, որ փող ունենալն ու ձևական ալյանս ստեղծելը դեռ հաջողության գրավական չեն: Այդ պատճառով էլ նախ գերմանացիների հետ ռազմական փոխօգնության մասին պայմանագիր կնքեց, ինչի առիթով Մերկելին եվրոպական մամուլը որակեց իբրև Ծոցի բռնակալների լավագույն ընկերուհի, այժմ էլ ահա ուժեղացնում է ռազմական ղեկավարությունը, փորձելով շահել նաև Պակիստանի և Թուրքիայի վստահությունը: Անշուշտ, ռուս–թուրքական համագործակցության ֆոնին շատ հարցեր կբարդանան, բայց Թուրքիային միշտ էլ հաջողվել է մանյովրել տարբեր երկրների հետ ունեցած շահերի միջակայքում: Ավելին՝ նրան էլ է ձեռնտու, որպեսզի Իրանի ու ՌԴ–ի ազդեցությունը տարածաշրջանում գոնե փոքր–ինչ նվազի, որովհետև մեծ ընտրության արդյունքում չէ, որ Թուրքիան որոշեց Ռուսաստանի հետ համագործակցել Սիրիայում:
 
 
Էր–Ռիյադը հասկանում է սա ու հիմա փորձում է հենց այդ լարերի վրա խաղալ Թուրքիայի հետ: Ինչ վերաբերում է Պակիստանին՝ չնայած Իսլամաբադին հենց սաուդիների փողերով հաջողվեց միջուկային զենք ունենալ և 60–ականներից սկսած՝ այդ երկիրը ռազմական կոնտինգենտ ունի Էր–Ռիյադում, որը պաշտպանում է թագավորին, այդուհանդերձ, խնդիրներն էլ քիչ չեն: Իսլամաբադին գրգռում է միջուկային զենք չունեցող Սաուդյան Արաբիայի՝ տարածաշրջանի առաջնորդը դառնալու հայտը, շատերին ցայսօր դուր չի գալիս նաև Մուշարրաֆի կողմից գահընկեց արված էքս–վարչապետ Նավազ Շարիֆին հյուրընկալելու՝ սաուդիների որոշումը, բացի այդ, Պակիստանում հսկայական շիական համայնք կա, և Իսլամաբադը տագնապում է, թե նաև իր մոտ հավելյալ անկարգություններ կսկսվեն:
 
 
Հավանաբար, դա էր պատճառը, որ պակիստանցի զինվորները անցած գարնանը չմասնակցեցին եմենյան օպերացիաներին: Բայց սաուդիները մտածում են, թե դեռ ամեն բան կորած չէ, և Իսլամաբադում սիրված զինվորականի նշանակումը կարող է նոր հնարավորությունների դռներ բացի համագործակցության համար: Այս պահին, սակայն, հիշյալ որոշումը հակառակ ազդեցությունն է թողել հասարակ ժողովրդի ու առանձին խմբավորումների վրա. Իսլամաբադում շատերն են տարակուսած, թե ինչպես կարող էր իրենց գեներալը թողնել հայրենիքն ու միանալ «անիծյալ վահաբականներին»: Խնդիր է համարվում նաև Պաղեստինի վերջին ակտիվությունը Ալյանսում, ինչն, իհարկե, չի կարող Իսրայելի հետ կոնֆրոնտացիայի և նոր տագնապների առիթ չլինել:
Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай