Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման նոր փաթեթը արմատապես բարեփոխելու է համակարգը. Քոչինյան
ОБЩЕСТВОՊայմանական վաղաժամկետ ազատ արձակման մշակված նոր փաթեթը արմատապես լուծելու է համակարգում առկա խնդիրները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդրին՝ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱՆքրեակատարողական վարչության կազմ-վերլուծական և միջազգայինհամագործակցության բաժնի պետ ՀայկՔոչինյանը:
«Այս համակարգում առկա խնդիրների քննադատությունը տեղին չէ և ժամանակավրեպ է: Նոր օրենսդրական նախաձեռնությունների նոր փաթեթը նախատեսելու է միջգերատեսչական հանձնաժողովի նոր կազմ, իրավական չափանիշների հստակեցում, ինչը հնարավորություն կտա իրավական որոշակիություն ապահովելու համար: Այսինքն` դատապարտյալները կկարողանան համապատասխանեցնել իրենց վարքագիծը այդ չափանիշներին և հուսալ, որ ազատ կարձակվեն»,- նշեց Քոչինյանը:
Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համակարգը մի քանի սկզբունքային փոփոխության է ենթարկվելու: Այս փաթեթովստեղծվելու է բարդացված համակարգի ավելի պարզեցված տարբերակը` եռաստիճան համակարգից անցնելու է երկաստիճանհամակարգի: Մյուս սկզբունքով պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հստակ չափանիշ ներ են սահմանելու, որպեսզի դատապարտված անձը կարողանա իր վարքագիծը համապատասխանեցնել այդ չափանիշներին և հնարավորություն ունենապայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու:
Համակարգում նաև բողոքարկման և դատապարտյալի իրավունքների պաշտպանության մեխանիզմներ են ամրագրելու: Դատապարտյալը հնարավորություն է ունենալու ամբողջ գործընթացին մասնակցել, կարծիք արտահայտել, փաստաբաններգրավել և նյութեր ստանալ:



