Մարին Լե Պենը հորդորել է վերջ դնել Եվրամիության «գերիշխանությանը»
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, երկրի նախագահի պաշտոնի թեկնածու Մարին Լե Պենը հայտարարել Է, որ անհրաժեշտ Է սահմանափակել Եվրամիության գերիշխանությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Անհրաժեշտ Է վերջ դնել Բրյուսելի գերիշխանությանը»,-ասել Է Լե Պենը՝ ելույթ ունենալով Radio Classique ռադիոկայանի եթերում: Դրա հետ մեկտեղ նա ցանկություն Է հայտնել «հսկողության տակ վերցնել մեր սահմանները, վերադարձնել մեր դրամական անկախությունը եւ անսալ ժողովրդին»:
Ավելի վաղ «Ազգային ճակատի» առաջնորդը քանիցս հայտարարել Է Եվրամիությունից Ֆրանսիայի դուրս գալու անհրաժեշտության մասին:
Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են երկու փուլով՝ 2017 թվականի ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին: BVA հասարակական կարծիքի կենտրոնի եւ Salesforce ընկերության կողմից անցկացված հարցման տվյալներով, որոնք հրապարակվել են դեկտեմբերի 7-ին, երկրորդ փուլ կանցնեն «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը եւ նրա ընդդիմախոսը՝ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը: Դրա հետ մեկտեղ հարցումը նշում Է Ֆիյոնի զգալի առավելությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
3
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
4
От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России
5
Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма ре...



