Ի պաշտպանության ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի` այսօր հիվանդանոցի դիմաց բողոքի ակցիա կանցկացվի
ОБЩЕСТВОԱյսօր` ժամը 11:00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի մոտ բողոքի ակցիա տեղի կունենա: Այն նախաձեռնել են ազատամարտիկները՝ իրենց բողոքն արտահայտելու ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին Հայաստանի անկախության օրը դաժան ծեծի ենթարկելու համար: Նշենք, որ մի խումբ քաղաքացիներ միանում են ազատամարտիկների բողոքին: Վերջիններիս կողմից Facebook-ում էջ է ստեղծվել՝ բողոքի ակցիայի մասին հնարավորինս շատ քաղաքացիների իրազեկելու համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության օրվան նվիրված «Ինքնիշխանության երթ»-ից հետո դրան մասնակցած ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը ծեծի է ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ իրեն ծեծի ենթարկող անձանցից մեկին՝ ոմն Տիգրանի, ճանաչում է, վերջինս տարիներ առաջ աշխատել է Ռուբեն Հայրապետյանի թիկնազորում, սակայն թե ինչով է զբաղվում հիմա, Հակոբյանին հայտնի չէ:
Արաքս Մամուլյան



