ԱՄՆ-ի ֆիննախի ղեկավարի պաշտոնակատար կդառնա Ադամ Շուբինը
МЕЖДУНАРОДНОЕ Դոնալդ Թրամփի վարչակազմում ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնակատար կդառնա Ադամ Շուբինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրավոր հայտարարության մեջ հայտնել Է ԱՄՆ-ի ֆիննախի մամուլի ծառայությունը:
Շուբինը վերջին ժամանակներս այդ գերատեսչության տեղակալի պաշտոնակատարն Էր, որը տնօրինում Է ֆինանսական հետախուզությունը եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը:
Թրամփը, որի երդմնատվության արարողությունը հունվարի 20-ին տեղի Է ունենալու Վաշինգտոնում, իր կաբինետում ֆինանսների նախարարի պաշտոնում առաջադրել Է Սթիվեն Մնուչինին: Հունվարի 19-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի ֆինանսական կոմիտեն լսումներ Է անցկացրել Մնուչինի թեկնածության շուրջ:
«Ֆինանսների նախարարության ղեկավարման սահուն պահպանումն ապահովելու նպատակով» Շուբինը «հունվարի 20-ից» ժամանակավորապես կատարելու Է այդ գերատեսչության ղեկավարի պարտականությունները: Հայտարարության մեջ ճշտվում Է, որ Շուբինն այդ գործառույթները կատարելու Է «մինչեւ նոր նախարարի թեկնածության հաստատումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



