Մեքսիկացի թմրաբարոն Խոակին Գուսմանին արտահանձնել են ԱՄՆ
МЕЖДУНАРОДНОЕ Մեքսիկայի «Սինալոա» թմրակարտելի պարագլուխ Խոակին Գուսմանին՝ Թզուկ (El Chapo) մականունով, արտահանձնել Է ԱՄՆ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 19-ին այս մասին հայտնել Է երկրի արտաքին գործերի նախարարությունը:
«Մեքսիկայի կառավարությունն այսօր Խոակին Գուսման Լոերային արտահանձնել Է ԱՄՆ»,- ասված Է ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ, որը զետեղված Է Twitter միկրոբլոգների ցանցում՝ գերատեսչության պաշտոնական Էջում:
Associated Press (AP) գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ-ի Թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը, նշում Է, որ Գուսմանին դատից առաջ կալանքի տակ կպահեն Նյու Յորքի նահանգում:
Թմրակարտելի պարագլխին հեռակա մեղադրանքներ են առաջադրվել Նյու Յորքի, Արիզոնայի, Կալիֆոռնիայի, Տեխասի, Իլինոյսի, Ֆլորիդայի եւ Նյու Հեմփշիրի նահանգներում առանձնապես խոշոր չափերով թմրանյութերի շրջանառությանը մեղսակցության մեջ: Տեխասի եւ Կալիֆոռնիայի նահանգներում Մեքսիկայի ամենահայտնի հանցագործներից մեկը մեղադրվում Է ծանր հանցագործությունների կատարման, այդ թվում՝ դիտավորյալ սպանությունների մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



