Արձագանքելով «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում հրապարակված տեսանյութին՝ երիտասարդ զույգերը, ովքեր փորձում էին իրենց տվյալները թաքցնեին, օգնության ձեռք մեկնեցին անապահով ընտանիքին (Ֆոտո, տեսանյութ)
ВИДЕОShamshyan.com-ը գրում է.
Այս տարվա հունվարի 15-ին «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարը տեսանյութ էր հրապարակել, որտեղ նշվում էր, թե ինչպիսի սոցիալական ծանր պայմաններում են ապրում Այնթապ գյուղում ամուսիններն իրենց 3 երեխաների հետ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեսանյութից հետո SHAMSHYAN.com էին զանգահարել ամուսիններ՝ 33-ամյա Վահան Թովմասյանը և 30-ամյա Նարինե Մաթևոսյանը և հայտնել, որ մի երիտասարդ իր ընկերուհու հետ միասին օգնության ձեռք է մեկնել իրենց, սակայն չէին հայտնել իրենց ինքնությունը. «Նրանք այցելեցին մեր տուն և մեզ փոխանցեցին սննդամթերք, ըմպելիքներ, և ամեն երեխային տվեցին նաև դրամական օգնություն։ Մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում երիտասարդ անծանոթ բարեգործներին, ովքեր այդ ամենը տալուց խնդրում էին, որպեսզի մենք չբարձրաձայնեինք, սակայն մենք չենք կարող մոռանալ նրանց կատարած աստվածահաճո քայլը, քանի որ, իրոք, մենք գտնվում ենք սոցիալապես շատ վատ պայմաններում, իսկ նրանք անշահախնդրորեն օգնության ձեռք մեկնեցին մեզ»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրանք այս ընտանիք էի այցելել իրենց ավտոմեքենայով ու համարանիշներն իմանալուց հետո կարողացան պարզել՝ ով է այդ երիտասարդը. նա Սամբոյի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Էդիկ Պետրոսյանն է։
Մանրամասները՝ այստեղ



