Ереван, 03.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Միասնության» թիմը շատ ակտիվ մասնակցելու է ընտրություններին, այդ թվում՝ նաև ռեյտինգային պայքարում. Արման Վարդանյան

ОБЩЕСТВО

Հրապարակ օրաթերթը գրել է.

Մի քանի ամիս առաջ ձեւավորված «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը՝ ԲՀԿ Երեւանի ավագանու նախկին ղեկավարը, Ծառուկյանի վերադարձից առաջ ակտիվ բանակցությունների մեջ էր տարբեր ուժերի հետ։ Հիմա այդ բանակցությունները շարունակվում են՝ արդեն Ծառուկյանի վերադարձից հետո ծավալվող իրադարձությունների ֆոնին։ Վարդանյանը Ծառուկյանի մտերիմներից է, նրա հետ ակտիվ կապի մեջ է, ինչպես ինքն է հայտարարում, եւ այս ընթացքում հիմնական բանակցություններն ինքն է վարել տարբեր ուժերի, անհատների հետ։ Բայց նշում է՝ ի սկզբանե որեւէ մեկը չգիտեր՝ Ծառուկյանը վերադառնալու էր, թե ոչ։ Վարդանյանը, հղում անելով Ծառուկյանի հայտարարությանը, նշեց, որ շատ լայն կոնսոլիդացիա է տեղի ունենալու, բայց շատ բարձր նշաձող է սահմանված՝ միանալու են այն մարդիկ, ովքեր իրենց վրա վերցնելու են շատ ծանր բեռ՝ երկրում կառուցողական, էֆեկտիվ գործընթացներին մասնակցելու։

- ԲՀԿ-ից հեռացածները հնարավո՞ր է նորից վերադառնան Ծառուկյանի տանիքի տակ, այդ դաշինքով մասնակցեն ընտրություններին։ Եվ կների՞ Ծառուկյանը նրանց, ովքեր հայտնի իրադարձություններից հետո լքեցին իրեն ու ԲՀԿ-ն, անգամ որոշ ոչ հաճելի գնահատականներ հնչեցրին իր հասցեին։

- Գնահատականներ հնչեցրածների մասին ես կոնկրետ ԲՀԿ-ից տեղյակ չեմ, թե ում մասին եք ասում, բայց գլոբալ, ովքեր գնահատականներ են հնչեցրել, մենք շատերին այս օրերին տեսնում ենք՝ նույն գնահատականների հակառակն են հնչեցնում։ Ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանն ինչպիսի լուրջ քաղաքական գործիչ էր 2015 թ․-ին, նույնն էլ հիմա է։ Այսինքն՝ որեւիցե բան չի փոխվել, փոխվել են մարդկանց գնահատականները։ Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ն լքածներին, ապա ասեմ, որ եթե իրենք իրենց պահել են դրական դաշտում, եթե իրենք կարող են այս երկրում իրոք իրենց ներուժով ինչ-որ բան փոխեն, ես կարծում եմ՝ այդ մարդիկ կարող են հանգիստ գալ եւ բանակցել։ Բայց մենք անձնապես որեւէ մեկի մասով քննարկում չենք ունեցել։ Կարող եմ ասել մի բան՝ քաղաքական իրողությունը ցույց է տալիս, որ այն մարդիկ, ովքեր հեռացել են, ովքեր որոշակի ոչ դրական քայլեր են արել, այժմ զղջում են։

- Դաշինքն ի՞նչ ձեւով է լինելու, արդյոք միասնական պլատֆո՞րմ է ձեւավորվելու, փաստաթո՞ւղթ է ստորագրվելու, ո՞վ կգլխավորի ցուցակը, ԲՀԿ-ն ի՞նչ դերակատարում կունենա այս դաշինքում։ Ծառուկյանն ինքը ԲՀԿ-ո՞վ կներկայանա, թե՞ միանձնյա։

- Ես կարծում եմ, որ կստեղծվի լայն դաշինք, որը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը։ Իսկ ԲՀԿ-ն այսօր խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժն է եւ, բնականաբար, այդ դաշինքում ունենալու է շատ կարեւոր դեր։ Իհարկե, կլինի ծրագիր, եւ այն ուժերը, որ ներկայացված կլինեն այդ դաշինքում, պետք է զետեղեն իրենց գաղափարները եւ ընդհանուր մեկ պլատֆորմի շուրջ ներկայացնեն այն տեսլականը, որը պատկերացնում են երկրի զարգացման գործում։ Կստորագրվի փաստաթուղթ, կլինի էդ մեմորանդումը, եւ կլինի կոնկրետ քայլերի հաջորդականություն։

- «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ պատրաստ են համագործակցել Գագիկ Ծառուկյանի հետ, այլ ուժեր եւս նման ցանկություն ունեն։ Այս պահին ի՞նչ կոնկրետ առաջարկներ կան, որոնց դուք հնարավոր է՝ ընթացք տաք։

- Գրեթե բոլոր ուժերը, որոնք այսօր չկան իշխանական դաշտում, ցանկություն են հայտնել համագործակցելու։ Եվ համագործակցությունը լինելու է գաղափարական։ Այժմ «Միասնությունը» շատ շատերի հետ է խոսում, եւ մինչ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը մենք բավականին մեծ աշխատանք ենք տարել։ Այսօր որոշակի իրավիճակ է փոխվել, այժմ կա որոշակիություն՝ Ծառուկյանը հայտարարել է, որ պետք է գնա լայն դաշինքով։ Բոլորի կողմից կան թե՛ զանգերի, թե՛ հայտարարությունների, թե՛ անձնական շփումների մակարդակով ցանկություն՝ հանդիպել, խոսել, ներկայացնել իրենց ծրագիրը։ Մոտ օրերս կստեղծվի աշխատանքային խումբ, որն էդ բոլոր ծրագրերը որոշակի ֆիլտրացիայի կենթարկի։

- Սեյրան Օհանյանն էլ է մտնում քաղաքական պայքարի մեջ, երեկ հայտնի դարձավ, որ նա ու Վարդան Օսկանյանի «Համախմբումն» էլ իրար հետ կդաշնակցեն։ Դուք այս փաստին ինչպե՞ս եք վերաբերվում, եւ հնարավո՞ր է՝ Ձեր այդ լայն կոնսոլիդացիան ներառի նաեւ Օհանյանի ձեւավորած դաշինքը, թե՞ կլինեն զուգահեռ հզոր բեւեռներ ընդդիմադիր դաշտում։

- Ես չէի ցանկանա գնահատականներ տալ, թե որ բեւեռներն են լինելու հզոր, եւ դա երկուսն են լինելու, թե երեքը։ Այսօր կա նաեւ «Ելք» ֆորմատը, որը նույնպես ունի քաղաքական օրակարգ եւ ունի իր ծրագրերը։ Մեր մասով միայն կարող եմ ասել, որ մենք դեռ ձեւավորման փուլում ենք, եւ երբ ձեւավորվի, հանրությունն ապրիլի 2-ին այդ գնահատականը կտա, թե որ բեւեռն էր ավելի հզոր։ Ես ավելի քան համոզված եմ, որ մեր կոնսոլիդացիան լինելու է ամենալայնը, ամենագաղափարականն ու ամենամասշտաբայինը։ Մենք որեւիցե մեկի հետ դաշինքը չենք բացառում, բայց բանակցային գործընթաց այս պահին Սեյրան Օհանյանի կողմից ձեւավորվող դաշինքի շուրջ չկա։

- Այսպիսի մի մտավախություն կա, որ եթե մի քանի խոշոր բեւեռներ լինեն, օրինակ՝ ձեր դաշինքը, Օհանյանի դաշինքը, «Հայկական վերածնունդը», եւ հենց նրանք անցնեն խորհրդարան, դա ի շահ ՀՀԿ-ի կլինի, քանզի ԱԺ-ում կլինեն ՀՀԿ-ի հետ նախկինում կոալիցիա կազմած եւ արմատապես չընդդիմացած ուժեր, որոնք գուցե նորից կոալիցիա կազմեն ՀՀԿ-ի հետ, իսկ ավելի ռադիկալ ընդդիմադիրները լուսանցքում կհայտնվեն, ինչը կարող է հիասթափության ալիք բարձրացնել։

- Միգուցե այսօրվա ձեւավորվող դաշինքներից ոմանք ունեն այդ խնդիրը՝ անգամ 7 տոկոսի շեմը հաղթահարելու, մենք, համենայնդեպս, 10 տոկոսի համար չենք մասնակցում ընտրություններին։ Մենք համոզված ենք եւ մենք ունենք նաեւ որոշակի թե՛ անձերի շրջանում սոցհարցման արդյունքներ, եւ թե՛, լինելով ակտիվ քաղաքականության մեջ, մենք պատկերացնում ենք նաեւ հասարակության պահանջները։ Եվ այն ուժերը, որոնք մեզ հետ բանակցում են, բոլորն ունեն բավականին լայն ընտրազանգված։ Դա մեկտեղելով՝ մենք ունենալու ենք շատ ավելի մեծ ներկայություն Ազգային ժողովում։ Ես չեմ պատկերացնում եւ չեմ հավատում, որ ՀՀԿ-ն կարող է 50+1 տոկոս ձայն հավաքել այսօր։ Ինչ վերաբերում է կոալիցիաներ կազմելուն ընտրություններից հետո, ապա կյանքը փոփոխական է, քաղաքականությունը՝ նույնպես։ Եթե նույն ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ կազմել են կոալիցիա, դա չի նշանակում, որ այս ընտրություններից հետո պետք է պարտադիր նույն ուժերով կազմեն կոալիցիա։ Այսինքն՝ խնդիրն էսօր դրված չէ, որ եթե անցնում են, ապա ամենաշատ ձայն հավաքածը պետք է պարտադիր ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմի։

- Հիմա, նույն տրամաբանությամբ, մտավախություն չունե՞ք, որ երբ իշխանափոխության լուրջ հայտ ներկայացնեք, ձեր ուժն սկսի ՀՀԿ-ի համար վտանգ ներկայացնել, նորից կրկնվի այն, ինչ եղավ 2015 թվականի փետրվարին։

- Որեւիցե բան քաղաքականության մեջ չես կարող բացառել։ Սակայն իրավիճակը հիմա լրիվ այլ է։ Այն ժամանակ հեղափոխական իրավիճակ էր։ Այն ժամանակ չկային ընտրություններ։ Այն ժամանակ կոնկրետ կար բավականին լայն դժգոհ զանգված, որը հիմա ավելի է շատացել, եւ կար կոնկրետ իշխանափոխության հայտ, որին Ծառուկյանը չգնաց եւ տվեց դրա շատ պարզ բացատրությունը՝ ուղղակի չվերցրեց իշխանությունը արյունահեղության արդյունքում։ Հիմա սա մրցակցություն է, այստեղ կոնկրետ դրված է խնդիր՝ մասնակցում ես եւ հավաքում ես բավականաչափ ձայն։ Այստեղ իշխանափոխության հայտ որեւէ մեկը չի ներկայացնում։ Եթե ժողովուրդը քեզ վստահում է եւ տալիս է 50+1 ձայն, դու գնում ես ու ձեւավորում ես քո իշխանությունը եւ ստանձնում ես պատասխանատվություն՝ ղեկավարելու երկիրը։

- Համամասնական ցուցակն ի՞նչ սկզբունքով է ձեւավորվելու, ովքե՞ր կլինեն առաջին տեղերում, ովքե՞ր կմասնակցեն ռեյտինգային պայքարին, եւ Դուք՝ անձամբ, Խաչիկ Գալստյանը ձեր թիմից, կառաջադրվե՞ք ռեյտինգային ընտրակարգով։ Նաեւ ԲՀԿ-ականներից ովքե՞ր կլինեն ցուցակի առաջին տեղերում։

- Ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը, մնացած համարներում կլինեն մեծ հեղինակություն վայելող մարդիկ։ Ես կարծում եմ, որ «Միասնության» թիմը շատ ակտիվ մասնակցելու է, այդ թվում՝ նաեւ ռեյտինգային պայքարում։ Մենք հիմա այդ մասով դեռ պետք է անենք խորհրդի նիստ, որ այդ հարցերը հստակեցնենք։ Բայց «Միասնությունը» կունենա իր անցողիկ տեղերն այդ դաշինքում, բնականաբար՝ անցողիկ։ Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա ես մանրամասն տեղյակ չեմ, մամուլից տեղեկացա, որ Նաիրա Զոհրաբյանը ցանկություն է հայտնել նաեւ առաջադրվել ռեյտինգայինով։ Բայց ես կարծում եմ, որ, լինելով կուսակցության ղեկավար, Նաիրա Զոհրաբյանը պետք է ունենա նաեւ համամասնական ցուցակում իր անցողիկ տեղը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Япония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты