Արցախի դիրքերից մեկում զոհված Անդրանիկը Գեղհովիտից էր. ընտանիքի փոքր տղան
ОБЩЕСТВОՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Անդրանիկ Մուսիկյանը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ էր: NEWS.am-ին Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանը նշեց, որ Անդրանիկը ընտանիքի փոքր տղան էր, ունի իրենից երկու ավագ եղբայր: Անդրանիկի հարազատներին դեպքի մասին քիչ առաջ են տեղեկացրել:
Անդրանիկը զորացրվելու էր մեկ տարուց:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնել էին, որ հունվարի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող 1997թ. ծնված Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը:

1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



