Իրանում ձերբակալված ադրբեջանցի ակտիվիստները հացադուլ են հայտարարել
ОБЩЕСТВО2016-ի դեկտեմբերի 12-ին Իրանում ձերբակալված ադրբեջանցի ակտիվիստներ Մեհդի Կուխիանը և Կերիմ Չայչըն հացադուլ են հայտարարել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Տեղեկությունների համաձայն` ադրբեջանցի ակտիվիստները ձերբակալվել են Իրանի Մալիքան քաղաքի քաղաքապետի և պատգամավորի բողոքի հիման վրա:
Դեկտեմբերի 21-ին այս երկու ազգային ակտիվիստները տեղափոխվել են Մարաղայի քաղաքային բանտ, որտեղ կարելով իրենց բերանները հացադուլ են սկսել:
Նրանցից Կարիմ Չայչըն դեկտեմբերի 25-ին ազատ է արձակվել, իսկ Մեհդի Կուխիանը շարունակվում է ձերբակալված մնալ և տեղափոխվել է Թավրիզի հետախուզական ծառայության մենախուց, որտեղ շարունակում է հացադուլը:
Դեկտեմբերի 29-ին Իրանում բանտարկությունից ազատ էր արձակվել ադրբեջանցի ազգային ակտիվիստ Մուրթազա Մուրադփուրը, ով մինչ ազատ արձակվելը 65 օր շարունակ հացադուլի մեջ էր:



