Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ֆիննախը ներկայացնում է պետական գնումների մրցույթների մասին տեղեկություններ ստանալու քայլերը

ОБЩЕСТВО

Հունվարի 1-ից ՀՀ ֆինանսների նախարարությունը ներդրել է մի համակարգ, որով  պետական գնումների մրցույթին մասնակցող ցանկացած անձանց և կազմակերպությունների տվյալները, ներկայացված հայտերն ու առաջարկությունները հասանելի են դառնում բոլորին: ՀՀֆինանսների նախարարի տեղակալ ԿարենԹամազյանի խոսքով` մրցույթի բացումից անմիջապես հետո ցանկացած անձ կարող է տեղեկացվել, թե ո՞վ և ինչպիսիÕ ž առաջարկ է ներկայացրել:

«Արդյունքում` մենք հուսով ենք, որ հասարակության վերահսկողությունը կմեծանա, և հասարակությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները կարող են բավարարվել համակարգի միջոցով: Հուսով ենք, որ հասարակությունը հետամուտ կլինի և կաջակցի մեզ: Ինքներս ենք ուզում, որ պետական միջոցները ծախսվեն հնարավորինս արդյունավետ: Հասարակության վերահսկողության արդյունքում մենք աչալուրջ և հետամուտ ենք լինելու բոլոր ներկայացված դիտողություններին և առաջարկություններին»,- նշեց Կարեն Թամազյանը:

Փոխնախարարը նաև ընդգծեց, որ նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իրենք նախատեսում են նաև ARMEPS-ի կայքում հրապարակել դիմողների կամ պատվիրատուների հետ փոխկապակցված անձանց մասին տեղեկություններ: Նրա վստահեցմամբ, այս պահին սա միակ տեսանելի ճանապարհն է, որպեսզի հասարակությունը կարողանա զսպաշապիկ հագցնել թե պետական մարմիններին, թե մրցույթի մասնակիցներին:

Պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության գնումներիգործընթացի կարգավորման և համակարգման բաժնի պետ Վահե Մահտեսյանը ներկայացրեց, թե ինչպես կարելի է մուտք գործել ARMEPS համակարգ և տեսնել տեղադրված հայտերը:

Պետական գնումների մրցույթների հայտերը բացվելուց անմիջապես հետո դրանք հասանելի են լինում ARMEPS.am կայքում, որտեղ մուտք գործելով և սեղմելով ձախ անկյունում գտնվող «Հայտեր» հավելվածի վրա` կարելի է ծանոթանալ գնումների համար ներկայացվող հայտերից յուրաքանչյուրում պարունակվող մասնակից կազմակերպությունների և նրանց կողմից ներկայացված ֆինանսական և որակական առաջարկությունների վերաբերյալ տեղեկություններին: Այնտեղ կարելի է ծանոթանալ ինչպես դեռ գնահատման փուլում գտնվող մրցույթների հայտերին, այնպես էլ արդեն հաստատվածներին: Այնուհետև, ոÖ �պես հասարակության վերահսկողության տարր, ARMEPS.am կայքում առկա հայտերից յուրաքանչյուրի ծածկագրով կարելի է մուտք գործել գնումների կայք` gnumner.am, որտեղ հրապարակվում են գնումների հետ առնչվող ավելի լայն տեղեկությունները: Մուտքագրելով ծածկագիրը` կարելի է ծանոթանալ գնումների մասին հայտի բոլոր տեղեկություններին` թե ով է հաղթող ճանաչվել, ում հայտն է մերժվել և այլն: 

«Այս համակարգն, ըստ էության, հնարավորություն է տալիս տեսնել հայտերը և դրանց հետ կապված մանրամասները, ինչի արդյունքում հանրային վերահսկողության միջոցով պատվիրատուները զերծ կմնան կամայականություններ թույլ տալուց»,- ասաց Վահե Մահտեսյանը:

ՀՀ ֆինանսների նախարարությունը զբաղվում է պետական գնումների քաղաքականության մշակմամբ:  2016 թվականի վերջին ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունվեց և այս տարվա հունվարի  14-ին Նախագահի կողմից վավերացվեց պետական գնումների մասին նոր օրենքը, որի  նպատակը և արդյունքները ավելի թափանցիկ և արդյունավետ գնումների ապահովումն է, որպեսզի պետական մարմինները կարողանան հնարավորինս ցածր գնով ու իրենց պահանջներին համապատասխանող ապրանքներ և ծառայություններ ձեռք բերել: Այդ նպատակով 2017 թվականի հունվարի 1-ից ՀՀ ֆինանսների < /i>նախարարությունը ներդրել է ARMEPS համակարգը: 

Ինչպես բոլոր առցանց համակարգերիայնպես էլ էլեկտրոնային գնումների  ARMEPS համակարգի աշխատանքների կատարելագործման ուղղությամբ պարբերաբար կատարվում են բարեփոխումներՄասնավորապես,էլեկտրոնային գնումների  ARMEPS համակարգի միջոցով գնման գործընթացների կազմակերպման ընթացքում՝ գնահատման փուլումմասնակիցների ներկայացրած հայտերի բացումից հետո այդ հայտերի տեսանելի չլինելը բոլոր մասնակիցների կարեւոր խնդիրներից մեկն է , որը նկատվել է նախկինում աշխատանքների կա զմակերպման մշտադիտարկման  և վերլուծության արդյունքումՄիևնույն ժամանակնշված համակարգի միջոցով պատրաստած հայտերի ներկայացումից հետո առաջանում էին դրանք բացելու հետ կապված խնդիրներ:

Ելնելով վերոնշյալից՝  էլեկտրոնային գնումների  ARMEPS համակարգում կատարվել են ծրագրային փոփոխություններորոնց արդյունքում

  • Գնումների ARMEPS համակարգում հայտերը բացելուց հետո ներկայացված հայտերը ավտոմատ կերպով հասանելի ենդառնում հանրությանըայդ թվում՝ բոլոր մասնակիցներինԲարեփոխման արդյունքում բարձրացել է գնումներիընթացակարգերի թափանցիկության և հրապարակայնությանհետևաբար նաև հասարակության կողմիցվերահսկողությաÕ ¶ աստիճանըինչն էլ սահմանափակում է հայտերի գնահատման ժամանակ գնահատող հանձնաժողովիհնարավոր սուբյեկտիվհրավերի պահանջներին չհամապատասխանող հայտ ներկայացրած մասնակիցներին հաղթողճանաչելու վերաբերյալ որոշումների կայացումը:
  • Մինչ գնման ընթացակարգին հայտի ներկայացումը ARMEPS համակարգը ավտոմատ կերպով իրականացնում է տվյալհայտի ստուգումըև եթե այն համակարգ վերբեռնելու համար սահմանված պահանջներին չի համապատասխանում , հայտը չի ընդունվում՝ մասնակցին ներկայացնելով կատարված բացթողումըԱյս գործառույթի իրականա ցմանարդյունքում կնվազեն նշված համակարգի միջոցով պատրաստված հայտերը չբացելու հետևանքով այդ հայտերի մերժմանդեպքերըինչն էլ կհանգեցնի մրցակցության աստիճանի բարձրացմանը:

 

Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронт