Ժամանակակից երիտասարդությունը տարեկան 54 ժամ է ծախսում սելֆիի համար
ОБЩЕСТВОԸնկերության հետազոտության համաձայն միլենիալները՝ (այն սերունդը որը ծնվել է 90-ականներին կամ 2000-ականների սկզբին) տարեկան միջինը 54 ժամ է ծախսում, ինքն իրեն նկարելու համար, հայտնում է Daily Mail-ը:
Հետազոտողները նաեւ պարզել են, որ յուրաքանչյուր միլենիալ իր կյանքի ընթացքում միջինը մոտավորապես 25 հազար սելֆի է անում: «Բավական է մեկ հայացք գցել Facebook-ում, Twitter-ում и Instagram-ում միլենիալների էջերին եւ կհասկանաք, որ նրանք իրենց կյանքի ամբողջ պատմությունը կազմում են հենց սելֆիների օգնությամբ»,- պատմել է գլխավոր տնօրեն Դեյմոն Բրաունը: Բացի դրանից, հարցման մասնակիցների 95 տոկոսը կյանքում գոնե մեկ անգամ իքննալուսանկարվել է, իսկ 10 տոկոսն իրեն «սելֆիամոլ» է անվանել, հայտնում է Gazeta-ն:
Ուսումնասիրությունը սելֆիի մասին շատ ուրիշ հետաքրքիր փաստեր էլ է բացահայտել: Հարցման ամսնակիցների մեծ մասը սելֆիի համար լավագույն առիթն են համարել արձակուրդը, լողափնյա հանգիստը, իսկ ամենաանցանկալի առիթը ՝ հուղարկավորությունները:



