Թուրքիան Սիրիայի հյուսիսում հարվածներ է հասցրել ԻՊ դիրքերին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի զինված ուժերը հայտարարություն են տարածել այն մասին, որ Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության շրջանակում նոր հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքական զինուժի տվյալներով` հարվածներ են հասցվել 145 թիրախի: Դրանց հետևանքով սպանվել է «իսլամական պետության» 17 ահաբեկիչ:
Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



