Թրամփը նշանակել Է ռազմավարական նախաձեռնությունների եւ տեխնոլոգիաների գծով օգնականներին
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Քրիստոֆեր Լիդելին նշանակել Է ռազմավարական նախաձեռնությունների հարցերով իր օգնական եւ տնօրեն, իսկ Ռիդ Քորդիշը, որը նույնպես նշանակված Է նախագահի օգնականի պաշտոնում, Սպիտակ տան աշխատակազմում կզբաղվի միջգերատեսչական նախաձեռնությունների եւ տեխնոլոգիաների ոլորտում նախաձեռնությունների խնդիրներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նախընտրական արշավի ընթացքում Լիդելն զբաղվում Էր Թրամփի համար կադրերի ընտրությամբ, իսկ Քորդիշն ընրություններում հաղթանակից հետո ղեկավարել Է այն աշխատակիցների խմբերը, որոնք գործերի ընդունման համար ուղարկվում Էին տարբեր ֆեդերալ գերատեսչություններ:
Թրամփն, այս նշանակումների մասին հայտարարելով իր ինտերնետ-կայքում, նշել Է, որ «թե՛ Լիդելը եւ թե՛ Քորդիշն ավելի վաղ գլխավորել են խոշոր ընկերություններ եւ կարեւոր դեր են խաղացել իշխանությունը նոր վարչակազմին հանձնելու գործընթացում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



