Ալիկ Սարգսյանը 160 միլիոն դրամից ավել գումար ունի. «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը 160 միլիոն դրամից ավելի դրամական միջոցներ ունի: Այս մասին իմանում ենք Սարգսյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2015 թ. տարեկան հայտարարագրից:
Ըստ հայտարարագրի՝ Ալիկ Սարգսյանն ունի 140 միլիոն դրամ և 54 հազար 416 ամերիկյան դոլար: Իսկ նրա տարեկան եկամուտներն էլ կազմել են 27 միլիոն 537 հազար դրամ և գոյացել 9 միլիոն 46 հազար դրամ աշխատավարձից, 4 միլիոն 200 հազար դրամ կենսաթոշակից և 14 միլիոն 291 հազար դրամ այլ եկամուտներից:
Նրա կինը՝ Անահիտ Սարգսյանը, հայտարարագրել է միայն 7 միլիոն դրամ դրամական միջոցներ:
Նշենք, որ Սարգսյաննն այս պաշտոնը զբաղեցնում է դեռևս 2011 թ.–ից, մինչ այդ նա ՀՀ ոստիկանության պետն էր, իսկ 2000–2008 թթ. եղել է Արարատի մարզպետը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



