Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Իշխանությունը պարզապես դիտորդի դերում է. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանությունը տեղյակ չէ, թե ինչու է քաղաքական դաշտը վախվորած

Ներքաղաքական զարգացումների, համագործակցության փորձերի ու տարատեսակ հայտարարությունների վերաբերյալ «Փաստը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:

– Պարոն Բաղադասարյան, լայն քննարկման թեմա է դարձել «Հայկական վերածնունդ» նախկինում՝ «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի օրերս արված այն հայտարարությունը, թե իրենք համագործակցության կգնան անգամ ՀՀԿ–ի հետ, եթե երկրում փոփոխություններ կայացնելու վրա լուրջ ազդեցություն ունենալու հնարավորություն ընձեռվի: Ինչպե՞ս եք արձագանքում այս հայտարարությանը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ քաղաքական թիմը վերջին շրջանում թունդ ընդդիմադիր էր խաղում:

– Այդ հայտարարությունը համարում եմ պարզապես ցանկություն: Դա իրենց ցանկությունն է: Կարող եմ ասել, որ մենք նման քննարկումներ չենք ունեցել: Որևէ հիմք չկա, որ ես այդ հայտարարությունը մեկնաբանեմ: Իրենք ավելի լավ կմեկնաբանեն ընդդիմություն–իշխանություն հարաբերակցությունը:

– Արթուր Բաղդասարյանը ոչ վաղ անցյալում իշխանական թևի ներկայացուցիչ էր, հետո դարձավ ընդդիմադիր ու հիմա, կարծես, կրկին փորձում է անցնել իշխանության ճամբար: Արդյո՞ք լուրջ է այս մոտեցումը:

– Դա մեր իրականության ու քաղաքականության մեջ ծանոթ ձեռագիր է, կարծում եմ այդ հարցի մեկնաբանությունն իրենք ավելի լավ կտան:

– Եթե համագործակցության առաջարկ լինի տվյալ քաղաքական ուժի կողմից իշխանությունը պատրա՞ստ է քննարկել այն ու համագործակցել:

– Եթեներով չենք շարժվում: Մենք բազմիցս նշել ենք, որ որևէ քաղաքական կուսակցությունից մենք չենք խուսափում ու պատրաստ են բոլորի հետ համագործակցել: Քաղաքական դաշտում համագործակցությունը չի նշանակում միայն կոալիցիա ու միայն պաշտոններ, կան համագործակցության տարբեր ձևաչափեր:

– «Հայկական վերածնունդին» կեղծ ընդդիմություն համարո՞ւմ եք:

– Ես որևէ քաղաքական ուժի հասցեին նման գնահատականներ չեմ տալիս:

– Անցում կատարենք մեկ այլ քաղաքական թիմի. «Միացյալ հայեր» նախաձեռնությունը հայտարարել է, որ աջակցելու է ՀՀ նախկին պաշտպանության նախարարին անկախ խորհրդարանական ընտրություններում մասնակցություն ունենալու ձևաչափից: Վերջիններս համագործակցության հիմքում դրել են այն, որ Ս. Օհանյանը դուրս է եկել համակարգից «Մարտի 1–ի» ու «Հոկտեմբեր 27–ի» դեպքերի հետ անհամաձայնության հետ կապված: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ պատճառաբանությանը:

– Նման քննարկումներ չկան, նման իրողություններ չկան, երբ Ձեր նշած քաղաքական գործիչները կանեն իրենց վերջնական հայտարարությունները, այդ ժամանակ կմեկնաբանեմ:

– Պարոն Բաղդասարյան, ներքաղաքական կյանքն արտաքինից կարծես պարալիզացված է, քաղաքագետները նշում են, որ դա իշխանության մեղքն է, քանի որ ստեղծվել է այնպիսի վիճակ, որ անգամ ընդդիմությունն է շարժվում իշխանության նշած ուրվագծով: Ընդունո՞ւմ եք մեղադրանքները:

– Եթե մենք ունենք այնպիսի ընդդիմություն, որը պետք է շարժվի իշխանության նշած ուրվագծով, ապա ես ցավում եմ դրա համար: Մենք ընդհանուր առմամբ դիտորդի դերում ենք ու քաղաքական դաշտում ընթանում են ազատ քննարկումներ, ու մենք սպասում ենք հանգուցալուծման: Մենք միշտ կողմնակից ենք եղել, որ լինի իշխանությանը համարժեք ընդդիմություն և քաղաքական դաշտը կայանա: Մենք ունենք բաց` ընդդիմության դաշտում ու որևէ պատճառով չտեղավորվելը չի վերաբերում իշխանությանը, ես դեմ եմ նման մտածելակերպին:

– Իշխանության հետ միասնական հանդես գալու առաջարկ որևէ քաղաքական ուժից եղե՞լ է:

– Փաստացի նման քննարկումներ մենք չենք ունեցել: Ցանկություններ կարող են շատ լինել, բայց կրկնվելով նշեմ, որ որևէ քաղաքական ուժի հետ նման քննարկումներ չենք ունեցել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян