Պատճառը միայն Ձախ Հարութն ու Արմենչիկը չեն.Աշոտ Ադամյան
КУЛЬТУРА
Անկախության օրվա առթիվ տարբեր ժանրերի երգիչներ, դերասաններ երեկ արժանացան պետական պարգևների:
Past.am-ի հետ զրույցում ռեժիսոր Աշոտ Ադամյանն ասաց, որ իր վերաբերմունքը բացասական է այդ ամենի նկատմամբ:
«Մի քիչ էլ ծիծաղելի են այդ կոչումները և այլ բաները, հատկապես այն պարագայում, երբ երկրում ոչինչ իր տեղում չէ»,- նշեց անվանի ռեժիսորը:
Մեր հարցին՝ ռաբիս երգչին վաստակավոր արտիստի կոչմանն արժանացնելը խոսո՞ւմ է պետական վերնախավի ճաշակի մասին, պարոն Ադամյանը պատասխանեց. «Այո, դա համապատասխանում է պետական այրերի ճաշակին: Ոչ մի արտառոց բան չեմ տեսնում: Ուզում եմ նշել, որ պատճառը միայն Ձախ Հարութն ու Արմենչիկը չեն: Այս ամբողջ շարքը մեզ անդադար զարմացնում է, պարզապես եկավ մի աստիճանի, որ մարդկանց մեջ մի բան պայթում և կոտրվում է այս երկու խեղճ ու կրակների գլխին: Շատ ադեկվատ և համարժեք կոչումներ, մեդալներ են: Եթե Ալլա Պուգաչովան կարող է Մեսրոպ Մաշտոց շքանշան ստանալ, ապա ինչո՞ւ մյուսները չեն կարող: Այնպես է խառնված այս բոզբաշը, որ այստեղ մի բան փնտրելու ո՛չ կարիք, ո՛չ հնարավորություն չկա»:
Լևոն Փանոսյան




















































